Թուրքիան սիրիացի փախստականների ընդունման համար մտադիր է դիմել ՄԱԿ–ի օգնությանը։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ օգնություն կպահանջվի, եթե փախստականների թիվը աճի.
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ սիրիացի փախստականներին օգնելու համար, սակայն հետագայում մեզ, ամենայն հավանականությամբ, պետք կլինի ՄԱԿ–ի և միջազգային հանրության օգնությունը»,–ասել է Դավութօղլուն։
Այժմ Թուրքիայում գտնվում է մոտ 24 հազ սիրիացի փախստական։ Մեկ օրվա ընթացքում Սիրիայից Թուրքիա է ժամանում մոտ 900 մարդ։
Թուրքիան մտադիր է դիմել ՄԱԿ–ի օգնությանը