Լրահոս

07.04.2012 10:56


Տեսախցիկները ավտոմատ կերպով փոխել են ժամը` մեկ ժամ առաջ տալով

Տեսախցիկները ավտոմատ կերպով փոխել են ժամը` մեկ ժամ առաջ տալով
«Հայացք» օրաթերթի ապրիլի 6-ի համարում հրապարակված «Տեսախցիկները սխալ են ֆիքսում վարորդների կատարած խախտումների ժամը» հոդվածի կապակցությամբ (որին հղում են կատարել նաև մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ) տեղեկացնում ենք, որ իրականում 2012 թ. մարտի 25-ին, ՀՀ-ում ժամային ռեժիմի փոփոխության հետ կապված, տեսախցիկները ավտոմատ կերպով փոխել են ժամը` տալով այն մեկ ժամ առաջ:
 
Հայտնում ենք, որ խնդիրը հայտնաբերվել և ամբողջությամբ շտկվել է, ներկայումս նման տարբերություն չկա:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն հանգամանքին, թե խախտման ժամը սխալ նշված լինելու պատճառով տուգանքները կարող են ավելանալ, ապա տեղեկացնում ենք, որ նման բան չի կարող լինել, քանի որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող օրենսդրությամբ իրավախախտման ժամի հետ կապված տուգանքների ավելացման մեխանիզմներ նախատեսված չեն:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ բոլոր այն իրավախախտումները, որոնց ժամը տեխնիկական միջոցն ամրագրել է 1 ժամ տարբերությամբ, ապացուցված են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումների կայացման համար հիմք հանդիսացող տեսանյութով կամ լուսանկարով, որոնք պահվում են Ճանապարհային ոստիկանությունում, և յուրաքանչյուր վարչական ակտի հասցեատեր կարող է սահմանված կարգով ծանոթանալ այդ ապացույցներին:
 
 Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը