Սուրբ Զատկի նախօրեին սննդամթերքի գնաճ չի սպասվում։ Այս մասին հայտնել են «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը և «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը։
–Ուզում եմ բոլորիս շնորհավորել, որ այս անգամ մեզ հաջողվեց առանց ցնցումների և հանգիստ պայմաններում տոնել Զատիկը,– ասել է Արմեն Պողոսյանը։
Նրա խոսքերով՝ անցած և նախանցած տարվա աժիոտաժը չկա, չի եղել նաև թանկացում։ Սակայն դա վերաբերում է միայն հավկիթի շուկային. Արմեն Պողոսյանն ընդգծել է, որ գների աճը երկրում չի դադարել։
–Խնդիրն այն չէ, որ մենք մի տոնից մինչև մյուս տոնը շնչակտուր սպասենք, թե ինչպես ենք այն հաղթահարելու,–ասել է «Սպառողների ասոցիացիայի» նախագահը։
Շարունակելով՝ Պողոսյանը նաև նկատել է, որ չնայած թռչնամթերքի շուկայի տնտեսվարողներին հաջողվել է լուծել ներքին շուկայի պահանջարկի բավարարման խնդիրը, դա չի կարելի նվաճում համարել.
–2010թ. կեսերին եղավ թռչնամթերք արտադրող ձեռնարկությունների վերաբաշխում, եղան կլանումներ, հավկիթի արտադրության անկում, այդ ամենը կարգավորվեց, բայց ինչի՞ հաշվին. փոքրերը սնանկացան և ընդհանրապես դուրս եկան ասպարեզից, միջիններն ավելի նեղ իրավիճակում հայտնվեցին, գերկենտրոնացումն էլ է՛լ ավելի աճեց։ Եթե գործարարներին հաջողվել է ապահովել ներքին շուկայի պահանջարկը, դա նվաճում չէ. նվաճում կլիներ այն, որ մենք կարողանայինք դուրս արտահանել, ինչպես նախկինում ենք արել։
Հավկիթի շուկայում նախատոնական գնաճ չի սպավում

7or.am