Լրահոս

07.04.2012 13:00


Ոստիկանությունը պարզում է հանգամանքները

Ոստիկանությունը պարզում է հանգամանքները
Ապրիլի 6-ին, ժամը 07.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ քունքային շրջանի կտրված վերք, մաշկի ենթամաշկի մկանների անոթների վնասվածք, քունքային ճաք, ձախ ձեռնաթաթի 4-5 մատների տրավմատիկ ամպուտացիա, աջ ձեռնաթաթի մեկ մատի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Առնակ Կուրղինյանը:
Նույն օրը, ժամը 10.10-ին, ոստիկանության Մեծամորի բաժնից հաղորդում է ստացվել, որ «ձախ կոնք-ազդրային շրջանի կտրված վերք» ախտորոշմամբ Մեծամորի հիվանդանոց է տեղափոխվել 1981 թ. ծնված Սամվել Պողոսյանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը գիշերը, Սարդարապատ գյուղի գերեզմանատան մոտակայքում, վիճաբանության ժամանակ, Ա. Կուրղինյանին և Ս. Պողոսյանին ծեծի են ենթարկել և նշված վնասվածքները պատճառել անհայտ անձինք:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը