Լրահոս

17.01.2011 15:06


Կարապետ Ռուբինյանի «3Ա» նախաձեռնությունը ՀԱԿ–ի պառակտման մասին չի՞ խոսում

Կարապետ Ռուբինյանի «3Ա» նախաձեռնությունը ՀԱԿ–ի պառակտման մասին չի՞ խոսում

Անդրադառնալով Կարապետ Ռուբինյանի «ֆեյսբուքյան» «3Ա» նախաձեռնությանը' ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասել է, թե դա շատ նորմալ նախաձեռնություն է։

-Դեռ չեմ լսել, որ դա խոսում է ՀԱԿ-ի պառակտման մասին։ ՀԱԿ-ում ներկայացված են տարբեր ուժեր։ Ես ինքս ազատական եմ և միշտ ցավով նշել եմ, եթե նահանջ է արձանագրվել ազատականության դաշտում,-ասել է Ալ. Արզումանյանը և նշել, որ այդ նախաձեռնությունն ազատականների ներուժն օգտագործելու համար։

Այդ նախաձեռնությունն ազատականության ազդեցության վերականգնմանն ուղղված բան է, որը, հաջողելու դեպքում, շարժմանը մեծ ներուժ կհաղորդի.

-Չպետք է ամեն մի նախաձեռնության մեջ վատ բան փնտրենք, նախ պետք է հասկանալ... Չէ՞ որ դա շատ պարզ նախաձեռնություն է։

Նա նշել է, որ ինքը, Կ. Ռուբինյանի ընկերն ու համախոհը լինելով, կարող է միայն ենթադրել, որ նա, հավանաբար տեսնելով, որ մայր կուսակցությունում՝ Հայոց համազգային շարժումում, որը պետք է Հայաստանում ազատականության ավանգարդը լինի, նահանջ է արձանագրվել, և քանի որ ամռանն էլ հայտարարել էր, թե այլևս դուրս է գալիս կուսակցության շարքերից, միգուցե փորձում է կուսակցությունից դուրս գործել։

-Շատ դրական և ողջունելի նախաձեռնություն է, և ուզում եմ ընդգծել, որ սա զուտ վիրտուալ դաշտում է։ Եթե 2 վիրտուալ բաներ համեմատենք, կարող է լինեն հակասության պահեր, բայց կա գործող, ակտուալ ընդդիմություն և վիրտուալ ինչ-որ համախմբում,-ընդգծել է նա։

Նա նշել է, թե ինքը՝ որպես ազատական, ցանկանում է, որ Կարապետ Ռուբինյանն «ունենա իրավունք արտահայտվելու՝ վիրտուալ, ակտուալ, բոլոր տարածքներում, և որևէ մեկը չհամարձակվի նրան դա արգելել», իսկ թե նախաձեռնությունից ինչ կստացվի, ցույց կտա ժամանակը։

Ալեքսանդր Արզումանյանը «Ֆեյսբուքում» Կարապետ Ռուբինյանի  ստեղծած «3Ա»-ի էջին «Like» է տվել և մտել է այդ խումբը։

-Ես կցանկանայի, որ բարի երթ մաղթենք այդ խմբին և ոչ թե փորձենք թաղել դեռ չծնված,- եզրափակել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը