Լրահոս

07.04.2012 14:10


Հայտնվել է 656 մլն դոլար ռեկորդային ջեք–փոթով վիճակախաղի շահողներից մեկը

Հայտնվել է 656 մլն դոլար ռեկորդային ջեք–փոթով վիճակախաղի շահողներից մեկը

«Mega Millions» վիճակախաղի կազմակերպիչները պաշտոնապես հայտարարել են, որ հայտնվել է 656 մլն դոլար ջեք–փոթով վիճակախաղի երեք հաղթողներից մեկը։ Հաղթողը ցանկացել է անհայտ մնալ, այդ պատճառով տեղեկություններ չկան ո՛չ նրա անվան, ո՛չ էլ սեռի և տարիքի մասին։ Հայտնի է միայն, որ վիճակախաղի հաղթողը բնակվում է ԱՄՆ Կանզաս նահանգում։

Քանի որ վիճակախաղի հաղթողները երեքն են, նրանցից յուրաքանչյուրը կստանա 218,6 մլն դոլար՝ հանած հարկերը։ Մյուս երկու երջանիկ տոմսերը վաճառվել են Իլլինոյս և Մերիլենդ նահանգներում, սակայն հաղթողները դեռ չեն հայտնվել։

Հաղթողներն ունեն շահումը ստանալու երկու տարբերակ՝ կա՛մ ամբողջը միասին՝ հանած հարկերը, կա՛մ տարեկան վճարումներով՝ 26 տարի շարունակ։ Երկրորդ դեպքում գումարը պահպանվում է ամբողջությամբ և չի հարկվում, սակայն Կանզասի շահողը ընտրել է առաջին տարբերակը և միանգամից կստանա 110,5 մլն դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը