Այսօր ապրիլի 7–ն է՝ Մայրության ու գեղեցկության տոնը՝ ֆոլկլորային լեզվով ասած՝ «կնանիքի տոնը»։
ՕԵԿ–ը հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում։ Կարծում եմ, որ օրն այս պատահական չէր ընտրված, քանզի, ինչպես կուսակից ընկերոջ կողմից «էգ առյուծ»–ի կոչումը ստացած Հեղինե Բիշարյանն էր ճիշտ նկատել, ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են։ Սա այն դեպքն է, երբ իմաստ չունի վիճել Բիշարյանի հետ։
Հեղինեն, որ ասում է, ուրեմն մի բան գիտի։ Ի վերջո նա «հազար» տարի Ա. Բաղդասարյանի կողքին է եղել և եթե ասում է, որ ի դեմս ՕԵԿ առաջնորդի՝ իրենց կուսակցությունում շատ են իգական սեռի ներկայացուցիչները, ապա պատգամավորուհու ասածները պետք է ի գիտություն ընդունել և անցնել առաջ։
ՕԵԿ–ի այսօրվա հանրահավաքը սիմվոլիկ ստացվեց նաև այլ առումով։ Եթե հիշում եք, 2008–ի նախագահական ընտրությունների քարոզչական փուլում նույն այդ հրապարակում և նույն այդ հարթակին կանգնած Արթուր Բաղդասարյանն իրեն սպանելու մասին էր խոսում՝ «բացահայտելով» իշխանությունների մտադրությունները։ Ինչպես հայտնի է, իշխանության թեկնածուն Սերժ Սարգսյանն էր։ Այսինքն՝ Արթուրը Սերժին (Քոչարյանին էլ) մեղադրում էր իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ. հանրահավաքի մասնակիցները նույնիսկ փորձում էին դիպուկահարին փնտրել Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքի տանիքում։ Հուզիչ և հնդկական կինո հիշեցնող տեսարան էր։
Ա. Բաղդասարյանի այդ «մահափորձային» հայտարարությունից օրեր անց ՕԵԿ–ը մտավ կոալիցիա, վերածվեց Սերժ Սարգսյանի բացահայտված հաճախորդի («հաճախորդ» ձևակերպումը՝ Ս. Սարգսյանի) և դարձավ մարտի 1–ը լեգիտիմացնող գործիչ։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ՕԵԿ–ին բարոյական ուժ է համարում։ Չլիներ օեկական բարոյականությունը՝ Սերժը նախագահ չէր դառնա։ ՕԵԿ–ը նույնքան բարոյական է ՀՀԿ ղեկավարի համար, որքան Մանվելն ու Գեղամյանը։ Սերժի մոտ բարոյականության այլ չափանիշներ են գործում, և դա է պատճառը, որ ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են։ Տվյալ դեպքում ոչ թե մարդու սեռը պետք է նկատի ունենալ, այլ լրիվ ուրիշ բան։
Ահա այսպիսի բաներ։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ ՄինչԱրթուր Բաղդասարյանը բոցաշունչ ճառ էր արտասանում, Ազատության հրապարակի ասֆալտին հայտնվել էին ՕԵԿ առաջնորդի նկարով քարոզչական պաստառիկները, մարդիկ քայլում էին Ա. Բաղդասարյանի նկարի վրայով։ Պաստառիկների մի մասն էլ հայտնվել էր հրապարակի տարածքում տեղադրված աղբարկղներում։
Շատ սիմվոլիկ միջոցառում
Այսօր ապրիլի 7–ն է՝ Մայրության ու գեղեցկության տոնը՝ ֆոլկլորային լեզվով ասած՝ «կնանիքի տոնը»։
ՕԵԿ–ը հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում։ Կարծում եմ, որ օրն այս պատահական չէր ընտրված, քանզի, ինչպես կուսակից ընկերոջ կողմից «էգ առյուծ»–ի կոչումը ստացած Հեղինե Բիշարյանն էր ճիշտ նկատել, ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են։ Սա այն դեպքն է, երբ իմաստ չունի վիճել Բիշարյանի հետ։
Հեղինեն, որ ասում է, ուրեմն մի բան գիտի։ Ի վերջո նա «հազար» տարի Ա. Բաղդասարյանի կողքին է եղել և եթե ասում է, որ ի դեմս ՕԵԿ առաջնորդի՝ իրենց կուսակցությունում շատ են իգական սեռի ներկայացուցիչները, ապա պատգամավորուհու ասածները պետք է ի գիտություն ընդունել և անցնել առաջ։
ՕԵԿ–ի այսօրվա հանրահավաքը սիմվոլիկ ստացվեց նաև այլ առումով։ Եթե հիշում եք, 2008–ի նախագահական ընտրությունների քարոզչական փուլում նույն այդ հրապարակում և նույն այդ հարթակին կանգնած Արթուր Բաղդասարյանն իրեն սպանելու մասին էր խոսում՝ «բացահայտելով» իշխանությունների մտադրությունները։ Ինչպես հայտնի է, իշխանության թեկնածուն Սերժ Սարգսյանն էր։ Այսինքն՝ Արթուրը Սերժին (Քոչարյանին էլ) մեղադրում էր իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ. հանրահավաքի մասնակիցները նույնիսկ փորձում էին դիպուկահարին փնտրել Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքի տանիքում։ Հուզիչ և հնդկական կինո հիշեցնող տեսարան էր։
Ա. Բաղդասարյանի այդ «մահափորձային» հայտարարությունից օրեր անց ՕԵԿ–ը մտավ կոալիցիա, վերածվեց Սերժ Սարգսյանի բացահայտված հաճախորդի («հաճախորդ» ձևակերպումը՝ Ս. Սարգսյանի) և դարձավ մարտի 1–ը լեգիտիմացնող գործիչ։ Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ՕԵԿ–ին բարոյական ուժ է համարում։ Չլիներ օեկական բարոյականությունը՝ Սերժը նախագահ չէր դառնա։ ՕԵԿ–ը նույնքան բարոյական է ՀՀԿ ղեկավարի համար, որքան Մանվելն ու Գեղամյանը։ Սերժի մոտ բարոյականության այլ չափանիշներ են գործում, և դա է պատճառը, որ ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են։ Տվյալ դեպքում ոչ թե մարդու սեռը պետք է նկատի ունենալ, այլ լրիվ ուրիշ բան։
Ահա այսպիսի բաներ։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Մինչ Արթուր Բաղդասարյանը բոցաշունչ ճառ էր արտասանում, Ազատության հրապարակի ասֆալտին հայտնվել էին ՕԵԿ առաջնորդի նկարով քարոզչական պաստառիկները, մարդիկ քայլում էին Ա. Բաղդասարյանի նկարի վրայով։ Պաստառիկների մի մասն էլ հայտնվել էր հրապարակի տարածքում տեղադրված աղբարկղներում։