Լրահոս

08.04.2012 13:26


Ասադի կուսակցության հիմնադրման օրը Սիրիայում 100 մարդ է սպանվել

Ասադի կուսակցության հիմնադրման օրը Սիրիայում 100 մարդ է սպանվել

Շաբաթ օրը Սիրիայում կառավարական զորքերի և ապստամբ գրոհայինների միջև տեղի ունեցած բախումների ընոացքում ավելի քան 100 մարդ է զոհվել, որոնցից 74-ը խաղաղ բնակիչներ են:

Առնվազն 40 խաղաղ բնակիչ զոհվել է Համա նահանգի Լատամնա քաղաքում: Զինված բախումներ են տեղի ունեցել նահանգի այլ քաղաքներում, ինչպես նաև Հոմս նահանգում: Բացի այդ գրոհայինները փորձել են գրավել Սիրիայի հետաղուզության վարչության գրասենյակը` Հալեպում: Ընդհանուր առմամբ անցած օրվա ընթացքում սպանվել է 16 ապստամբ գրոհային և 17 զինծառայող:

Միաժամանակ Դամասկոսում ցույցեր են անցել` նվիրված Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության` «ԲԱԱՍ»-ի հիմնադրման 65-ամյակին: Հազարավոր մարդիկ իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ղեկավարած կուակցությանը: Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հայտնում է, որ ցույցեր են անցել նաև Սիրիայի այլ քաղաքներում:

 

Այս խորագրի վերջին նյութերը