Ասում են, թե Սերժ Սարգսյանը ձեռքը բաց ու ճկուն մարդ է, Քոչարյանի կամ Տեր–Պետրոսյանի պես «հաստկող» չէ, որ թշնամու հետ թշնամություն անի, իսկ բարեկամի հետ՝ բարեկամություն։
3–րդ նախագահը էլի շատ ու շատ բաներով է տարբերվում 1–ին ու 2–րդ նախագահներից։
Նկատելի է, օրինակ, որ Սերժը արժանապատվության ու բարոյականության մասին իր պատկերացումներով խիստ տարբերվում է, մասնավորապես, 2–րդ նախագահից։ Եթե նայեք, թե ովքեր են այսօր զարդարում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը, ովքեր են սատարում Սարգսյանին և «ընդդիմադիր» դաշտից ովքեր են միտված դեպի Բաղրամյան 26–ը («հասարակական սեկտորից» հարցրեք, կասեն), ապա ամեն ինչ հստակ կերևա։
Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում մշտապես պահել է հաճախորդներ ու «ականներ», որոնք հասարակությանը մոլորեցնելու կամ անհրաժեշտ պահին պայթելու համար են ներդրված եղել։
2003–ին հաճախորդի ու «ականի» ֆունկցիան միաժամանակ կատարեց Արտաշես Գեղամյանը։ Իմաստ չունի մանրամասները հիշեցնել, այդ մասին շատ է խոսվել։
2008–ի նախագահական ընտրությունների փուլում նույն Գեղամյանը հաճախորդի ֆունկցիան էր կատարում (չնայած՝ չկար նախկին էնտուզիազմը)՝ հանդես գալով ընդդիմադիրի դերում, բայց կողմ արտահայտվելով ... Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուն։ Դե իսկ «ականի» դերում հանդես էր գալիս Արթուր Բաղդասարյանը, ով հետագայում ստացավ ԱԽՔ–ի պաշտոնը և հույս ունի, որ կանցնի հաջորդ խորհրդարան։
Սերժ Սարգսյանն ունեցել է նաև ավելի փոքր տրամաչափի հաճախորդներ (նորաթուխ ՀՀԿ–ական Վիկտոր Դալլաքյան և այլն), որոնք ավելի մանր հարցերի համար են պետք եկել։
Բոլոր այդ հաճախորդներն իրենց առջև դրված խնդիրները լուծել են ու Սերժ Սարգսյանին ծառայել նույն սխեմայով՝ հանդես են եկել խիստ ընդդիմադիր կեցվածքով, հայհոյել ու անձնական վիրավորանքներ են հասցրել պատվիրատուին, բայց երբ պետք է եկել բացահայտվել են ու ապահովել իշխանության վերարտադրությունը։
2008–ին նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը հայտնվել էր բավական ծանր վիճակում, քանզի իր բոլոր հաճախորդները հանրության համար բացահայտված էին, իսկ «ականները»՝ պայթած։ Դա նշանակում էր, որ նա հասարակության առաջ էր հայտնվում դեմ առ դեմ, ինչից ՀՀԿ բազմազբաղ ղեկավարը միշտ խուսափել է։
Ի ուրախություն Սարգսյանի՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, ինչ–ինչ հաշվարկներից ելնելով, 2008-2011 ժամանակահատվածում կամովին ստանձնել էր նրա «էջմիածնական միաբանի» դերը և պայքարում էր ... Սերժի հակառակորդների դեմ։ ՀԱԿ առաջնորդին թվում էր, թե այդ ձևով նա հնարավորություն կունենա իր տեղն ամրապնդել քաղաքական դաշտում ու հետագայում հաջողություն արձանագրել։ Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը պատկերացնում է միայն «հաճախորդային», այլ ոչ թե գործընկերային հարաբերություններ։
Հիշեցնեմ, որ Սարգսյանն այնքան «նագլի» գտնվեց, որ ՀԱԿ–ի շուրջօրյա հանրահավաքների ժամանակ փակել տվեց անգամ զուգարանները՝ դրանով իսկ հաստատելով այն թեզը, որ իր հետ չի կարելի «երկխոսության» մեջ մտնել և որ ինքը հասկանում է միայն ուժի լեզուն ու զիջումների է գնում միայն այդ դեպքում։ Տեր–Պետրոսյանին հարցրեք, կասի։ Պատահական չէ, որ ՀԱԿ առաջնորդը անցած հոկտեմբերից առաջ քաշեց «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը. այդպիսով ավարտվեց «միաբանության» փուլը։ ՀԱԿ–ում վերջապես հասկացան, որ «ահաբեկիչների» հետ բանակցությունները միշտ չէ, որ արդարացված է լինում։
Սերժ Սարգսյանը հիմա կրկին, ինչպես նախագահական ընտրություններից անմիջապես հետո, հայտնվել է մի վիճակում, երբ պետք է ճակատային պայքար մղի մրցակիցների ու, մեծ հաշվով, հասարակության դեմ։ «Կոնսենսուս մինուս մեկը», որը պարբերաբար ձևավորվում է քաղաքական դաշտում, սպառնում է իշխանափոխության իրական բանաձև դառնալ և Սերժը նորաթուխ հաճախորդների փնտրտուքի մեջ է։
«Վերարտադրություն» օպերացիան իրականացնելու համար Սերժին այժմ հարկավոր է Արտաշես Գեղամյանիմարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույնմի գործիչ, ով կկարողանա թուլացնել ՀՀԿ–ի դեմ ընտրողների հուժկու հարվածի թափը, ինչպես նաև շեղել հանրային ուշադրությունը արհեստական թիրախների ուղղությամբ։
ՀՅԴ–ից ու ՀԱԿ–ից ավելի թունդ ընդդիմադիր երևալու համար Գեղամյանի հանգույն գործիչը քննադատության միակ թիրախ պետք է դարձնի ոչ թե քաղաքական մենաշնորհի տիրապետող ՀՀԿ–ին (ինչպես ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն կամ ԲՀԿ–ն են անում իրենց հրապարակային հայտարարություններում), այլ իշխող կոալիցիային՝ ցույց տալու համար, որ բոլորից ամենաընդդիմադիրն է։ Ի դեպ, ճիշտ այդպես էր վարվում նաև Մամիկոնիչը2003–ի նախագահական ընտրարշավի ժամանակ, երբՍտեփան Դեմիրճյանից ու Արամ Զ. Սարգսյանից ավելի թունդ բառապաշարով էր իշխանությանը մեղադրում «Հոկտեմբերի 27–ը» կազմակերպելու մեջ:
Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ Սերժ Սարգսյանը փնտրել ու Գեղամյանի հանգույն մեկին, կարծես, գտել է։ Նայեք ԱԺ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցություններից մեկի ցուցակին ու քաղաքական վարքագծին, և ամեն ինչ պարզ կդառնա։
Մեր խնդիրն է լինելու «էս գլխից» պայթեցնել քաղաքական դաշտում ներդրվող «ականը»։ Առայժմ անուններ չենք տալիս, բայց եթե հարկ լինի, ապա դա էլ կանենք ու այդ դեպքում թող որևէ մեկը մեզանից չնեղանա. ձեր գործը Սերժին ծառայելու միջոցով հինգ–վեց մանդատի տեր դառնալն է, իսկ մերը՝ գործարքը պայթեցնելը և գործող համակարգի վերարտադրություն թույլ չտալը։
Արտաշես Գեղամյանի հանգույն
Ասում են, թե Սերժ Սարգսյանը ձեռքը բաց ու ճկուն մարդ է, Քոչարյանի կամ Տեր–Պետրոսյանի պես «հաստկող» չէ, որ թշնամու հետ թշնամություն անի, իսկ բարեկամի հետ՝ բարեկամություն։
3–րդ նախագահը էլի շատ ու շատ բաներով է տարբերվում 1–ին ու 2–րդ նախագահներից։
Նկատելի է, օրինակ, որ Սերժը արժանապատվության ու բարոյականության մասին իր պատկերացումներով խիստ տարբերվում է, մասնավորապես, 2–րդ նախագահից։ Եթե նայեք, թե ովքեր են այսօր զարդարում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը, ովքեր են սատարում Սարգսյանին և «ընդդիմադիր» դաշտից ովքեր են միտված դեպի Բաղրամյան 26–ը («հասարակական սեկտորից» հարցրեք, կասեն), ապա ամեն ինչ հստակ կերևա։
Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում մշտապես պահել է հաճախորդներ ու «ականներ», որոնք հասարակությանը մոլորեցնելու կամ անհրաժեշտ պահին պայթելու համար են ներդրված եղել։
2003–ին հաճախորդի ու «ականի» ֆունկցիան միաժամանակ կատարեց Արտաշես Գեղամյանը։ Իմաստ չունի մանրամասները հիշեցնել, այդ մասին շատ է խոսվել։
2008–ի նախագահական ընտրությունների փուլում նույն Գեղամյանը հաճախորդի ֆունկցիան էր կատարում (չնայած՝ չկար նախկին էնտուզիազմը)՝ հանդես գալով ընդդիմադիրի դերում, բայց կողմ արտահայտվելով ... Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուն։ Դե իսկ «ականի» դերում հանդես էր գալիս Արթուր Բաղդասարյանը, ով հետագայում ստացավ ԱԽՔ–ի պաշտոնը և հույս ունի, որ կանցնի հաջորդ խորհրդարան։
Սերժ Սարգսյանն ունեցել է նաև ավելի փոքր տրամաչափի հաճախորդներ (նորաթուխ ՀՀԿ–ական Վիկտոր Դալլաքյան և այլն), որոնք ավելի մանր հարցերի համար են պետք եկել։
Բոլոր այդ հաճախորդներն իրենց առջև դրված խնդիրները լուծել են ու Սերժ Սարգսյանին ծառայել նույն սխեմայով՝ հանդես են եկել խիստ ընդդիմադիր կեցվածքով, հայհոյել ու անձնական վիրավորանքներ են հասցրել պատվիրատուին, բայց երբ պետք է եկել բացահայտվել են ու ապահովել իշխանության վերարտադրությունը։
2008–ին նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը հայտնվել էր բավական ծանր վիճակում, քանզի իր բոլոր հաճախորդները հանրության համար բացահայտված էին, իսկ «ականները»՝ պայթած։ Դա նշանակում էր, որ նա հասարակության առաջ էր հայտնվում դեմ առ դեմ, ինչից ՀՀԿ բազմազբաղ ղեկավարը միշտ խուսափել է։
Ի ուրախություն Սարգսյանի՝ Լևոն Տեր–Պետրոսյանը, ինչ–ինչ հաշվարկներից ելնելով, 2008-2011 ժամանակահատվածում կամովին ստանձնել էր նրա «էջմիածնական միաբանի» դերը և պայքարում էր ... Սերժի հակառակորդների դեմ։ ՀԱԿ առաջնորդին թվում էր, թե այդ ձևով նա հնարավորություն կունենա իր տեղն ամրապնդել քաղաքական դաշտում ու հետագայում հաջողություն արձանագրել։ Ժամանակը, սակայն, ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը պատկերացնում է միայն «հաճախորդային», այլ ոչ թե գործընկերային հարաբերություններ։
Հիշեցնեմ, որ Սարգսյանն այնքան «նագլի» գտնվեց, որ ՀԱԿ–ի շուրջօրյա հանրահավաքների ժամանակ փակել տվեց անգամ զուգարանները՝ դրանով իսկ հաստատելով այն թեզը, որ իր հետ չի կարելի «երկխոսության» մեջ մտնել և որ ինքը հասկանում է միայն ուժի լեզուն ու զիջումների է գնում միայն այդ դեպքում։ Տեր–Պետրոսյանին հարցրեք, կասի։ Պատահական չէ, որ ՀԱԿ առաջնորդը անցած հոկտեմբերից առաջ քաշեց «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը. այդպիսով ավարտվեց «միաբանության» փուլը։ ՀԱԿ–ում վերջապես հասկացան, որ «ահաբեկիչների» հետ բանակցությունները միշտ չէ, որ արդարացված է լինում։
Սերժ Սարգսյանը հիմա կրկին, ինչպես նախագահական ընտրություններից անմիջապես հետո, հայտնվել է մի վիճակում, երբ պետք է ճակատային պայքար մղի մրցակիցների ու, մեծ հաշվով, հասարակության դեմ։ «Կոնսենսուս մինուս մեկը», որը պարբերաբար ձևավորվում է քաղաքական դաշտում, սպառնում է իշխանափոխության իրական բանաձև դառնալ և Սերժը նորաթուխ հաճախորդների փնտրտուքի մեջ է։
«Վերարտադրություն» օպերացիան իրականացնելու համար Սերժին այժմ հարկավոր է Արտաշես Գեղամյանի մարմնավորած քաղաքական, մարդկային ու էթիկական որակների եւ ուղենիշների հանգույն մի գործիչ, ով կկարողանա թուլացնել ՀՀԿ–ի դեմ ընտրողների հուժկու հարվածի թափը, ինչպես նաև շեղել հանրային ուշադրությունը արհեստական թիրախների ուղղությամբ։
ՀՅԴ–ից ու ՀԱԿ–ից ավելի թունդ ընդդիմադիր երևալու համար Գեղամյանի հանգույն գործիչը քննադատության միակ թիրախ պետք է դարձնի ոչ թե քաղաքական մենաշնորհի տիրապետող ՀՀԿ–ին (ինչպես ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն կամ ԲՀԿ–ն են անում իրենց հրապարակային հայտարարություններում), այլ իշխող կոալիցիային՝ ցույց տալու համար, որ բոլորից ամենաընդդիմադիրն է։ Ի դեպ, ճիշտ այդպես էր վարվում նաև Մամիկոնիչը 2003–ի նախագահական ընտրարշավի ժամանակ, երբ Ստեփան Դեմիրճյանից ու Արամ Զ. Սարգսյանից ավելի թունդ բառապաշարով էր իշխանությանը մեղադրում «Հոկտեմբերի 27–ը» կազմակերպելու մեջ:
Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ Սերժ Սարգսյանը փնտրել ու Գեղամյանի հանգույն մեկին, կարծես, գտել է։ Նայեք ԱԺ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կուսակցություններից մեկի ցուցակին ու քաղաքական վարքագծին, և ամեն ինչ պարզ կդառնա։
Մեր խնդիրն է լինելու «էս գլխից» պայթեցնել քաղաքական դաշտում ներդրվող «ականը»։ Առայժմ անուններ չենք տալիս, բայց եթե հարկ լինի, ապա դա էլ կանենք ու այդ դեպքում թող որևէ մեկը մեզանից չնեղանա. ձեր գործը Սերժին ծառայելու միջոցով հինգ–վեց մանդատի տեր դառնալն է, իսկ մերը՝ գործարքը պայթեցնելը և գործող համակարգի վերարտադրություն թույլ չտալը։
Կորյուն Մանուկյան