Լրահոս

09.04.2012 13:42


ՀՅԴ նախընտրական ծրագիր՝ եռապատկել բյուջեն և կրկնապատկել ՀՆԱ–ն

ՀՅԴ նախընտրական ծրագիր՝ եռապատկել բյուջեն և կրկնապատկել ՀՆԱ–ն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՅԴ Գերագույն մարմինը «Էրեբունի պլազա» հյուրանոցում ներկայացնում է ԱԺ ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը: ՀՅԴ-ի ներկայացնրած ծրագիրը ենթադրում է սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականություն: Այսպես, «Դաշնակցությունը» խոստանում է կրկնապատկել կենսաթոշակները` միջինը 63 հազ. Դրամ` ներկայիս 31,2 հազ.-ի փոխարեն: Բացի այդ ՀՅԴ-ն խոստանում է վերացնել չքավորությունը, ձևավորել միջին խավ: Նախատեսվում է է զսպել գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի գների աճը:

ՀՅԴ-ն համոզված է, որ կհաջողվի առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծել 200 հազ. nոր աշխատատեղ, եռապատկել բյուջեն և կրկնապատկել ՀՆԱ-ն:

Այս խորագրի վերջին նյութերը