Մեկնաբանություն

09.04.2012 18:30


Երբ «հայրենասիրությունը» փեշակ է դառնում

Երբ «հայրենասիրությունը» փեշակ է դառնում

«Խաղաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» կողմից Գյումրիում անցակցվելու է ադրբեջանական ֆիլմերի փառատոն։ Այսինքն հերթական մառազմն է տեղի ունենալու։ Այդ կենտրոնը, ինչպես հայտնի է, տխրահռչակ Գեորգի Վանյանի հետ է կապվում։ 

Տեղի կունենա՞ ֆիլմի ցուցադրումը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում։ Ստեղծված իրավիճակից փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել նորաթուխ ՀՀԿ–ական, նախագահականի երիտթևի բիզնես–գործընկեր և ծագող օլիգարխ Արման Սահակյանը, ով մեծամասնականով պատգամավորության թեկնածու է Գյումրիում։ 

Պարզվում է, Արման Սահակյանն ու իր կողմնակիցները կոչ են անում բոլոր հասարակական–քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիներին միանալու բողոքի ակցիային և «Ո՛չ» ասելու ադրբեջանական ֆիլմերի փառատոնին։  Այն որ ՀՀԿ–ական օլիգարխը, դեմ է ադրբեջանական ֆիլմերի ցուցադրմանը, դա լավ է, բայց թույլ տանք մեզ նկատել, որ նրա մոտ հետևողականության, անկեղծության ու սկզբունքայնության պակաս կա, ինչը ստիպում է մտածել, որ գործ ունենք զուտ նախընտրական «հայրենասիրության» դրսևորման հետ։ Իսկ «հայրենասիրությունն»  էլ, ինչպես հայտնի է, վերջին հանգրվանի գործիք է։

Եթե Սովռանոյի Արմանը սկզբունքային հակաքիրվայական է ու դեմ է ադրբեջանական ֆիլմերի ցուցադրմանը, ապա ինչու՞ հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում կոչ չէր անում «Ո՛չ» ասել զույգ արձանագրություններին, այլ ճիշտ հակառակը՝ իրեն պատկանող լրատվամիջոցներով քարոզում էր Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությունը»։ «Նախաձեռնողականություն», որը կյանքի կոչվելու դեպքում Հայաստանում ոչ միայն ադրբեջանական ֆիլմերի փառատոն, այլ մշակութային օրեր էին կազմակերպվելու և սկիզբ էր դրվելու թուրքական մուղամների փառատոններին (այդ օրերին Գյուլին ավելի շատ էին ցույց տալիս հեռուստատեսությամբ ու արմաններին պատկանող լրատվամիջոցներով, քան Սերժին)։ Լավ էր Ալիևը ագահ ու հիմար գտնվեց ու «փոզմիշ» արեց հայ–թուրքական սիլի–բիլին, այլապես Սերժ Սարգսյանը «Ալ վաթանին» տված հարցազրույցով պատրաստակամություն էր հայտնել հանձնել ազատագրված տարածքները։ Ու՞ր էր այդ օրերին Արման Սահակյանը, ինչու՞ բողոքի ակցիաներ չէր կազմակերպում նախագահականի դիմաց։ Թե՞ «հայրենասիրությունը» տարվա եղանակների ու ընտրությունների հետ է կապված։ Ինչևէ։

Եթե Արմանը հիմա է հասկացել, թե ինչ հետևանքների է բերել «ֆուտբոլային» դիվանագիտությունը և հետին թվով է ուզում պայքարել դրա դեմ, ապա ճիշտ կանի ոչ թե Գյումրիում շոու–ակցիա կազմակերպի, այլ Երևանում գտնվող Բաղրամյան 26–ի դիմաց։ Այդ դեպքում կհավատանք, որ նա փոխվել է ու մենք էլ կմիանանք նրա նախաձեռնած բոլոր ակցիային։ 

Գևորգ Դավթյան

Այս խորագրի վերջին նյութերը