Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում ապրիլի 14–ին
Իրանի իշխանությունները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ «վեցյակի» հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ապրիլի 14–ին բանակցություններ անցկացնել Ստամբուլում։ Միաժամանակ Իրանը հայտարարել է, թե բանակցությունները կշարունակի միայն Բաղդադում։
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարի տեղակալ Ալի Բագերին հայտնել է, որ բանակցությունների անկացման վայրի շուրջ համաձայնության է եկել Եվրամիության արտաքին գործերի ծառայության քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդի հետ։
Այս տեղեկությունը հաստատել է նաև Եվրամիության արտաքին գործերի ծառայության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մանը։
Միջազգային միջնորդների խումբը՝ «վեցյակը», որի մեջ են մտնում Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան, 2003թ.–ից ՄԱԳԱՏԷ–ի հետ համատեղ Իրանից պահանջում է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները, որոնք կարող են սպառնալ միջուկային անվտանգությանը։