Լրահոս

10.04.2012 11:13


Արմեն Աշոտյանը ամուրիներին զուգընկեր գտնել չի խոստանում

Արմեն Աշոտյանը ամուրիներին զուգընկեր գտնել չի խոստանում

ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ես չեմ խոստանում, որ իմ կուսակցությունը ձեզ կնվիրի բնակարան, կբաժանի ավտոմեքենա, ամուրիներին զուգընկեր կգտնի, անձրև կբերի տափաստաններին և արև` ծմակ անկյուններին
Ես չունեմ կախարդական փայտիկ, հազարան բլբուլ, հաշիվ շվեյցարական բանկերում և սուտ խոսալու ցանկություն
Ես գիտեմ, որ կյանքը դժվարացել է, որ հույսը փխրուն է, որ կեղծը գայթակղիչ է, որ այս ամենը անցողիկ է
Բայց ես գիտեմ նաև, որ արևածագը անխուսափելի է, որ վաղը լուսավոր է, որ հավատն անսպառ է, որ մեր ապագան մեր ձեռքերում է, որ մենք ՊԵՏՔ Է և ԿԱՐՈՂ ԵՆՔ ՓՈԽԵԼ
ՄԵԶ, ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ, ՄԵՐ ԿՅԱՆՔԸ, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ: ՓՈԽՈՒՄ ԵՄ: ԻՍԿ ԴՈ՞Ւ»։

Այս գրառման տակ սկսված քննարկումները բազմազան են։ Կան մարդիկ, ովքեր հավատացել են Աշոտյանի այս խոսքերին, բայց ոմանց մեջ էլ այն տարակուսանք է առաջացրել։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

«Շատ հստակ և սահուն մտքեր, բրավո, պարոն նախարար։ Սակայն անձամբ ես վաղուց ոչ ոքի և ոչնչի չեմ հավատում։ Եվ հիանալի է, որ մայիսին չեմ լինելու Հայաստանում և այդ կեղծ թոհուբոհից հետու կլինեմ»։

«Հավատում են անհնար և անտեսանելի բաներին, մի փիլիսոփայի հարցնում են՝ դու հավատում ես Աստծուն, ասում է՝ ես գիտեմ, որ Աստված կա»:

«Ռուսի ասած՝ նե վերյու, էլի. ախր հեչ հավատալու չեք»։

«Կակ նե դումայու, Գեղամյանի ու Բաբուխանյանի դեմքն ա դեմս հառնում, դրանց հետո սկի մի ավտոտնակ չեք կարա փոխեք, ուր մնաց երկիր»։

«Ինչքան ուսուցիչ կա, հանրապետական ա դարձել, կամա թե ակամա, գիտությամբ, թե անգիտությամբ, ինչի՞ հավատանք»։

«Աշոտյան ծնավ և հայտեցավ... բա էլ ինչին հավատանք ու դեռ փոխե՞նք էլ»։

 «...Հիմա ի՞նչ անեմ` հավատամ, փոխվեմ դառնամ մարդկանց նման, որ սկզբից կոմունիստ էին, հետո ՀՀՇ, հետո Օրինաց կամ ազգային միաբանություն, հետո Հանրապետական, ու խիստ պահանջված լինեմ իշխանության կողմից, ղեկավարներիս քծնեմ, ենթականերիս ստորացնեմ, ում պետք ա, փող տամ, որտեղ պետք ա՝ ՏԱՍՈՎԿԱ անեմ, Հայաստանի ապագայի մասին խոսամ, բայց արտասահմանում տուն առնեմ: Հավատամ, որ փոխվե՞մ, այսինքն մինչև հիմա դուք չեք հավատացել Հատաստանի ապագային, ազատությանը, մեր կամքով ու մեր երկրի շահերից բխող որոշումների ընդունմանը, հիմա նո՞ր պետք ա հավատաք ու դրա համար պետք ա փոխվեք, վա՞տն էիք մինչև հիմա, պետք ա փոխվեք, դառնաք լա՞վը, թե՞ հակառակը։

«Արմեն ջան, հավատում եմ, որ փոխելու ենք ձեր սերժ անունով նախագահին, մի լեգիտիմ, իսկական ժողովրդի կողմից ընտրված նախագահ ենք ունենալու»։

«Ես չեմ խոստանում այլ պատասխան, բացի՝ հավատա ուժերիդ, վստահիր ծարավիդ ու ու Լավ կլինի, ապէ»։

«Իսկ Դու? հարցին, շատերը կասեն, իսկ ինչու չէիք փոխում մինչև հիմա, իսկ ինչու մարդասպանը (ինչ է թե ինքը օլիգարխի դուրսպրծուկ էր) չդատվեց, իսկ ինչու կոռուպցիան կրտուկ չնվազեց, իսկ ինչու դատարանները վերածվել են մարդկանց «թիկունքի ամրությունը» ստուգող մեխանիզմի, ով թույլ է, ջարդվում է, ինչու շատերը ձեր կուսակցությունում հարկ չեն տալիս, ինչու շատերը ունեն մեծ հաշիվներ և սեփականություն արտասահմանում։ Ինչու, ինչու։ Այս հարցերը ես լսում եմ, երբ շփվում եմ հասարակ քաղաքացիների հետ»։

«Լավ է գրված... ՀՀԿ-ն, ի դեմս քեզ, Արմեն ջան, մեծ ձեռքբերում ունի: Ասում եմ սրտանց ու համոզված եմ դրանում: Իսկ կարելի՞ խոստանալ իրատեսական բաներ, օրինակ՝ օլիգարխները կմտնեն հարկային դաշտ, ձեռնարկատերերը մի տարի առաջ հարկերն ավանսով չեն մուծի, ուստիկանները կդադարեն ոտնատակ անել օրենքն ու կարգուկանոնը... Եթե այո, ես սա կպահեմ որպես «նոուհաու» ապագա «Անկուսակցականների կուսակցության» ծրագրային թեզ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը