Ի պատասխան Թուրքիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարի ելույթի
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՖՄ/ մամլո քրտուղարությունից հայտնում են հետևյալը:
Չնայած Զատկի տոներին Սլովակիայում հանգստյան քառօրյակ էր, այնուամենայնիվ Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը և ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ինտենսիվ հեռախոսակապի մեջ են եղել: Նախ պարոն Հարաբինը հայտնել է, որ զանգ է ստացել Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակից, որի ընթացքում վերջինս ներկայացրել է Թուրքիայի ԱԳՆ-ի բողոքը` կապված ապրիլի 4-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար-հուշակոթողին ծաղկեպսակ դնելու արարողության ընթացքում կայացած ելույթների շուրջ: Ելույթ էին ունեցել նախ Աշոտ Գրիգորյանը, որը նշել էր ցեղասպանությունների մերժումը քրեականացնող օրենքի կարևորությունը հատկապես այսօրվա Թուրքիայի ագրեսիվ արտաքին քաղաքականության պայմաններում: Գրիգորյանը նշել էր նաև թուրքական նոր գաղափարախոսության` «Նեոօսմանիզմի» վտանգավորության մասին, հաստատելով որ ցեղասպանությունների մերժման քրեականացման օրենքը զսպաշապիկ կհանդիսանա այդ գաղափարախոսությամբ տառապողների համար:
Պարոն Շտեֆան Հարաբինը հայտարարել էր, որ ցանկացած թուրք, անկախ նրա դիրքից ու պաշտոնից, եթե փորձի Սլովակիայում հերքել Հայոց ցեղասպանության փաստը, կարժանանա մինչև հինգ տարի ազատազրկման: Այս ելույթներին ի արձագանք Թուրքիայում սկսվել են գործընթացներ և եվրոպական հարցերով պետքարտուղար Էգեմեն Բաղիշը ելույթ է ունեցել, նշելով որ պարոն Շտեֆան Հարաբինը սխալ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի, որ իր դատավորությամբ զբաղվի: Ի պատասխան պարոն Բաղիշի անմտածված հայտարարության մենք պատասխանում ենք, որ դատավորի պարտականության մեջ է մտնում հենց պարոն Բաղիշի նմաններին ազատազրկման ենթաթկելը և առաջարկում ենք նրան հետևյալը.
«Հարգելի Էգեմեն Բաղիշ, «յոթ սարի արանքը» թաքնվելով հայտարարություններ անելու փոխարեն, մենք Ձեզ հրավիրում ենք Բրատիսլավա և խոստանում, որ կտանք հնարավորություն Ձեզ ելույթ ունենալու Բրատիսլավայի կենտրոնում տեղավորված, Դանուբի գեղատեսիլ ափին վեր խոյացող Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող-խաչքարի մոտ և ազատորեն արտահայտել Ձեր մտքերը Հայոց ցեղասպանության հարցում: Միաժամանակ զգուշացնում ենք, որ եթե Ձեր ելույթում դույզն իսկ կասկած հայտնեք Հայոց ցեղասպանության փաստի շուրջ, նույն պարոն Շտեֆան Հարաբինը կտա Ձեզ ձերբակալման հրաման և Ձեր ձեռքերին կհայտնվեն ձեռնակարլներ ու Դուք ականատես կլինեք սլովակյան դատարանի Ձեզ հինգ տարի ժամկետով ազատազրկման որոշման իրականացմանը: Իհարկե Դուք ունեք և մի այլ հնարավորություն, օդում թափահարել Ձեր թուրքական դիվանագիտական անձնագիրը և աղերսել սլովակ կառավարության կողմից դիվանագիտական պաշտպանություն, սակայն մենք նախապես հայտարարում ենք, որ այդ դեպքում Դուք խախտած կլինեք դիվանագիտական էտիկետը և դրանով կասկածի տակ կդնեք անձամբ Ձեր և Ձեր երկրի քաղաքակրթության կոռեկտությունը: Դուք ունեք նաև երրորդ հնարավորությունը` հարգելու ԵՄ լավագույն երկրներից մեկը հանդիսացող և քաղաքակրթության փայլուն օրինակ ծառայող Սլովակիայի օրենքները` դրանով ապացուցելով Ձեր քաղաքակիրթ երկիր ներկայացնելու փաստն, ու ներողություն խնդրել խաչքարին ծաղկեպսակ մատուցելու արարողության ներկայացուցիչներից, մասնավորապես Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինից, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանից, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանից, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից, Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյից և այլ մասնակիցներից, որոնք իրենց ելույթների ժամանակ հղումներ են կատարել միայն ելնելով Սլովակիայում գործող օրենքների շրջանակներից: Այժմ մենք հետաքրքրությամբ սպասում ենք, թե Ձեզ տված մեր առաջարկներից որն եք Դուք իրականացնելու` միաժամանակ հայտարարելով, որ նույն սպասելիքներն ունենք ազգությամբ թուրք ցանկացած անձից` անկախ նրա գտնվելու վայրից, լինի դա Թուրքիա, եվրոպական որևէ երկիր, թե այլուր»:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն