Լրահոս

10.04.2012 11:23


Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել. 20 մարդ զոհվել է

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել. 20 մարդ զոհվել է

Աֆղանստանում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը։ Գերատ նահանգում մահապարտ ահաբեկիչը  մարզային վարչության շենքի մոտ պայթեցրել է պայթուցիկով լի մեքենան։ Պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել՝ խաղաղ բնակիչներ և ոստիկաններ։ Զգալի վնաս է հասցվել ինչպես վարչության շենքին, այնպես էլ ոստիկանության գրասենյակին։

Հարկ է նշել, որ ահաբեկչության ժամը այնպես էր ընտրվել, որ պայթյունի պահին տարածքում լինեն առավել մեծ թվով մարդիկ, ովքեր ցանկանում են այցելել տեղի պաշտոնյաներին։

Այս խորագրի վերջին նյութերը