Արցախի ԱԺ խմբակցությունները Մարաղայում իրականացված ոճրագործությունը գնահատում են որպես ցեղասպանություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները և «Արցախատուն» պատգամավորական խումբը, Մարաղա գյուղում իրականացված ոճրագործության 20-րդ տարելիցի առթիվ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է.
«1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց օժանդակում էին բազմաթիվ վարձկաններ, գրոհեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրը, որն ադրբեջանական կողմի համար ռազմական տեսակետից ոչ մի վտանգ չէր ներկայացնում:
Ռազմագործողության նպատակն էր բնաջնջել Մարաղան, խաղաղ բնակչությանը ենթարկել զանգվածային կոտորածի և բռնատեղահանման: Մարաղայում առանձնակի դաժանությամբ սպանվեցին, տեղահանվեցին և գերեվարվեցին հարյուրավոր հայ խաղաղ բնակիչներ, որոնցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:
Մարաղայում կատարվեց ծանր հանցագործություն, որի մեղավորները շարունակում են մնալ անպատիժ, իսկ բնակավայրը` բռնազավթված: Մարաղայի ավելի քան 1000 նախկին բնակիչ ներկայումս ապաստանում է աշխարհի մի քանի երկրներում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները, խստորեն դատապարտելով Մարաղայում իրականացված ոճրագործությունը, դրանք գնահատում են որպես ցեղասպանություն և հայտարարում, որ.
-հետամուտ են լինելու, որպեսզի խաղաղ բնակչության դեմ հանցագործության կազմակերպիչներն ու իրականացնողները կանգնեն դատարանի առջև և ենթարկվեն պատասխանատվության -պաշտպանելու են սեփական հայրենիքում ինքնիշխան պետություն կերտած արցախահայության իրավունքները` ներառյալ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և ըստ ամենայնի նպաստելու են Արցախի Հանրապետության շարունակական հզորացմանը` այն դիտարկելով որպես մեր ժողովրդի անվտանգության և բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը - մշտապես մերժելու են այլատյացությունը և բռնության քարոզը»:
Արցախի ԱԺ խմբակցությունները Մարաղայում իրականացված ոճրագործությունը գնահատում են որպես ցեղասպանություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» խմբակցությունները և «Արցախատուն» պատգամավորական խումբը, Մարաղա գյուղում իրականացված ոճրագործության 20-րդ տարելիցի առթիվ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է.
«1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնց օժանդակում էին բազմաթիվ վարձկաններ, գրոհեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրը, որն ադրբեջանական կողմի համար ռազմական տեսակետից ոչ մի վտանգ չէր ներկայացնում:
Ռազմագործողության նպատակն էր բնաջնջել Մարաղան, խաղաղ բնակչությանը ենթարկել զանգվածային կոտորածի և բռնատեղահանման: Մարաղայում առանձնակի դաժանությամբ սպանվեցին, տեղահանվեցին և գերեվարվեցին հարյուրավոր հայ խաղաղ բնակիչներ, որոնցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:
Մարաղայում կատարվեց ծանր հանցագործություն, որի մեղավորները շարունակում են մնալ անպատիժ, իսկ բնակավայրը` բռնազավթված: Մարաղայի ավելի քան 1000 նախկին բնակիչ ներկայումս ապաստանում է աշխարհի մի քանի երկրներում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները, խստորեն դատապարտելով Մարաղայում իրականացված ոճրագործությունը, դրանք գնահատում են որպես ցեղասպանություն և հայտարարում, որ.
-հետամուտ են լինելու, որպեսզի խաղաղ բնակչության դեմ հանցագործության կազմակերպիչներն ու իրականացնողները կանգնեն դատարանի առջև և ենթարկվեն պատասխանատվության
-պաշտպանելու են սեփական հայրենիքում ինքնիշխան պետություն կերտած արցախահայության իրավունքները` ներառյալ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և ըստ ամենայնի նպաստելու են Արցախի Հանրապետության շարունակական հզորացմանը` այն դիտարկելով որպես մեր ժողովրդի անվտանգության և բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը
- մշտապես մերժելու են այլատյացությունը և բռնության քարոզը»: