Լրահոս

10.04.2012 15:47


ՀՊԱԿ . «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը ժամանակավրեպ դրական գնահատական է տվել ՀՀ իշխանությունների գործունեությանը»

ՀՊԱԿ . «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը  ժամանակավրեպ դրական գնահատական է տվել ՀՀ իշխանությունների  գործունեությանը»

  Այնպես  է ստացվել, որ  2012թ.-ի ԱԺ  ընտրության ճակատագիրը  կախված  է  միջազգային  միակ  երկարաժամկետ  դիտորդական առաքելության՝  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  գնահատականներից: Դա  ապահովված  է նաև  ՀՀԿական  ընտրական   օրենսգրքով, այն է՝ ԿԸՀ-ը հրապարակում  է միայն  նրա  զեկույցները:

Իսկ  եթե  այդ  առաքելության  որակը  ցածր  է կամ  այլ  նպատակներ  է   հետապնդում, ուրեմն  հասարակությունն, այդ  թվում, միջազգային,  կստանա իրականությանը  չհամապատասխանող  գնահատականներ   մեր  երկրում  անցկացված  ընտրության մասին, դրանից  բխող  անցանկալի  հետևանքներով, որի  փորձը  վաղուց  ունենք:

Թերևս դա  է պատճառը, որ  մենք  ուշադիր  հետևում ենք  սույն  ընտրությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական  առաքելության գործունեությանը  և  ահա  թե  ինչ  է պարզվել    դրանից՝

 1. առաքելության  ղեկավարը  ժամանակավրեպ  դրական  գնահատական  է  տվել  իշխանությունների  գործունեությանը,

2. ի հակասություն «ընտրությունների  դիտարկման մասին» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրահանգի, միջանկյալ  1-ին  զեկույցում  որևէ  խոսք  չկա՝

       -  ԸՕ  ընդունման  մասին, այն  է՝ բոյկոտվել  է  պառլամենտական ընդդիմության  կողմից  և  ընդունվել  է  սահմանադրական կարգի  խախտումով /7.1.ա-րդ մաս/,

      - ԸՕ-ում առկա ակնհայտ  հակասությունների  և,  այդ  կապակցությամբ ԿԸՀ-ի  պարզաբանումների  մասին /7.1.ա/, 

       - ԿԸՀ-ի  կողմից  քննարկման չընդունված  բողոքներում  բերված  խախտումների հետևանքների վերացման արդյունավետ  միջոցների մասին /7.1.բ/,

       - ԿԸՀ-ի նախագահի փաստացի  նշանակման մասին /7.2.ա/,

       - պետական իրավասու մարմինների, հատկապես Արդարադատության  նախարարության ակնհայտ  անգործության մասին /7.2.ա/,

      - ԿԸՀ-ի կողմից գրանցված  օրենքին հակասող կուսակցությունների  մասին /7.3/,

      - քարոզչության ընթացքում իրականացված  զանգվածային ապօրինությունների, այդ  թվում, պետական միջոցներն հօգուտ  ՀՀԿ  շահերի  օգտագործման և պաշտոնեական դիրքի չարաշահման մասին /7.5.բ/,

      - հանրային հեռուստաընկերության կողմից ապօրինի  քարոզչության մասին /7.6.ա/:

    Այսինքն, եթե այս  ընթացքով  շարունակվի  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական գործունեությունն, ապա  մենք  իրոք  կունենանք  իրականությանն  անհամապատասխան  գնահատական  ԱԺ  ներկա  ընտրության մասին:

Սույն  հայտարարությամբ  մենք  մեկ անգամ  ևս  դիմում  ենք  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, առաջարկելով՝

-   ձեռնպահ  մնալ  ժամանակավրեպ  գնահատական-հայտարարություններից,

- դիտարկումներն իրականացնել  երկարաժամկետ դիտորդական առաքելության միջազգային նորմերին համապատասխան:

   Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն/ՀՊԱԿ/

Այս խորագրի վերջին նյութերը