Լրահոս

10.04.2012 16:09


Սիրիան մեղադրում է Թուրքիային զինյալ ապստամբներին օգնություն տրամադրելու համար

Սիրիան մեղադրում է Թուրքիային զինյալ ապստամբներին օգնություն տրամադրելու համար

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը մեղադրել է Թուրքիային անօրինական զինված խմբավորումներին օգնություն տրամադրելու համար և պահանջել Անկարայից պաշտոնապես հայտարարել ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի ծրագրին հավատարիմ լինելը, մասնավորապես այն կետին, որը վերաբերում է Սիրիայի ինքնիշխանության անձեռնմխելիությանը։

«Ցավոք, Թուրքիան ոչ միայն անօրինական զինված խմբավորումների ձեռքով նպաստում է Սիրիայի բնակչության արտագաղթին Թուրքիա, այլև աջակցում է զինյալ գրոհայիններին, զենք է մատակարարում սիրիացի ապստամբներին, կայան ստեղծում գրոհայինների պատրաստման և Սիրիա ներխուժելու համար։ Նմանօրինակ քայլերը հակասում են Քոֆի Անանի ծրագրին՝ բռնությունների դադարեցման կետին»,–ասել է Մուալլեմը Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ։

Մուալլեմը նաև ասել է, որ Թուրքիան իր մեղքի բաժինն ունի Սիրիայում առկա խնդիրներում։

Այս խորագրի վերջին նյութերը