Լրահոս

10.04.2012 16:31


Մեկ րոպե լռությամբ հարգել են Թեղուտի ոչնչացված անտառների, Սևանում այլևս գոյություն չունեցող իշխանի... հիշատակը

Մեկ րոպե լռությամբ հարգել են Թեղուտի ոչնչացված անտառների, Սևանում այլևս գոյություն չունեցող իշխանի... հիշատակը

Այսօր «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բնապահպանական համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Թեղուտի ոչնչացված անտառների, Սևանում այլևս գոյություն չունեցող իշխանի, ինչպես նաև մարդու գործունեության հետևանքով բնության ոչնչացված բոլոր մասնիկների հիշատակը:

Նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանը հայտնեց, թե 90-աններից Հայաստանում փողը հայտարարվեց Աստված։ «Կապիտալիզմն սկսեց գաղութացման կամ էկոգաղութացման գործընթացը:Մեր հասարակությունն օրեցօր ավելի էկոզգայուն է դառնում: Ցանկացած խնդիր իր արձագանքն է գտնում հասարակության շրջանում: Ուզեն, թե չուզեն՝ երկրի քաղաքական ուժերը պարտավոր են հաշվի նստել հասարակության հետ»,- ասել է բնապահպանն իր ելույթում։

r.am

Այս խորագրի վերջին նյութերը