Լրահոս

10.04.2012 20:06


Հռոմի փողոցներում արգելել են ուտել, որ փրկեն պատմական հուշարձանները

Հռոմի փողոցներում արգելել են ուտել, որ փրկեն պատմական հուշարձանները

Հռոմի իշխանություններն արգելել են քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ուտել քաղաքի պատմական կենտրոնում։ Արգելքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի սեպտեմբերի 30–ից, օրինախախտները ստիպված կլինեն վճարել տուգանք՝ 25–500 եվրո։

Քաղաքի իշխանությունները նման ձևով հույս ունեն պատշաճ տեսքի բերել մշակութային և պատմական արժեք ունեցող վայրերը։ Հուշարձանների հարևանությամբ, շատրվանների մոտակայքում, աստիճանների վրա և Հռոմի հրապարակներում կարգելվի պիցցա և սենդվիչներ ուտել, զովացուցիչ ըմպելիքներ խմել։ Միաժամանակ Հռոմի իշխանությունները պայքար են սկսելու քաղաքի սրճարանների և ռեստորանների դեմ, որոնք սեղաններով են զբաղեցնում հրապարակների և փողոցների բոլոր ազատ տարածքները։

Բացի այդ, վերջերս Հռոմի իշխանություններն օրենք են ընդունել, համաձայն որի՝ մաստակը փողոցում նետելու համար քաղաքացիները կտուգանվեն 50 եվրոյով։

Այս խորագրի վերջին նյութերը