Լրահոս

10.04.2012 17:25


Բրեյվիկը մեղսունակ է ճանաչվել

Բրեյվիկը մեղսունակ է ճանաչվել

Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, կրկնակի հոգեբանական փորձաքննությունը նորվեգացի մարդասպան Անդերս Բրեյվիկին բավականաչափ մեղսունակ է ճանաչել դատարանի առջև կանգնելու համար: Թեև, ինչպես նշել են փորձագետները, Բրեյվիկն ունի որոշ հոգեկան խանգարումներ, այնուամենայնիվ, դատարանի առջև կկանգնի հաջորդ երկուշաբթի։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ ահաբեկիչը Նորվեգիայի Ուտոյա կղզում 77 մարդ է սպանել։

Նախկին հետազոտությունները Բրեյվիկին անմեղսունակ էին համարել, իսկ ահաբեկչին բանտ կամ հոգեբուժարան ուղարկելու հարցը վճռվում է հենց մեղսունակությամբ:

Փորձագետների կարծիքով հոգեբանական խնդիրներ ունեցող մարդը չէր կարող իրագործել նման լավ կազմակերպված հարձակում: Բացի այդ, նորվեգացի ահաբեկիչն իր նամակում նշել էր, որ հոգեբուժարան գնալն իր համար մահից էլ վատ է։

 

Այս խորագրի վերջին նյութերը