Այսօր Սերժ Սարգսյանը Սասունցի Դավթի հրապարակում հանդիպելու է Էրեբունու բնակիչների հետ: Թվում է, թե այստեղ որեւէ արտառոց երեւույթ չկա. ՀՀԿ առաջին համարը նախընտրական արշավի շրջանակներում հանդիպում է ընտրողների հետ, սակայն երբ հայտնի են դառնում, թե ինչես են հանրապետականները պատրաստվել այս հանդիպմանը, հասկանալի է դառնում, որ ՀՀկ-ականները ոչ ուզում են հավատան, ոչ էլ ուզում են փոխվեն: Այսպես, հավաստի տեղեկությունների համաձայն, համայնքի համատիրությունների աշխատակիցներին հրահանգվել է ներկայանալ հանդիպմանը առնվազն տասը հոգու ուղեկցությամբ: Նմանատիպ հանձնարարական ստացել են նաեւ համայնքի տարածքում գործող դպրոցների, մանկապարտեզների եւ այլ ուսումնական հաստատությունների աշխատակիցները:
Բնականաբար, հանդիպմանը պարտադիր հրավիրվել են նաեւ, այսպես կոչված, շենքերի պատասխանատուները, որոնք պետք է պարզեն, թե ով ում է ընտրելու կամ հակված է արդյոք ընտրակաշառք վերցնելուն: Նույն աղբյուրների համաձայն, թաղապետարանի յուրաքանչյուր աշխատակից էլ պարտավոր է հանդիպմանը ներկայանալ առնվազն քսան հոգու ուղեկցությամբ, իսկ բաժնի պետերը` հիսուն: Իսկ Էրեբունի վարչական շրջանում գտնվող երկու տաքսի ծառայությունների ավտոմեքենաները երեկ առավոտից երթեւեկում էին ՀՀԿ դրոշներով:
Կամավոր պարտադիր հանդիպում Սերժ Սարգսյանի հետ