Աղվան Վարդանյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցության` ապրիլի 10-ի հանրահավաքում:
Բարի երեկո, երեկ զրուցում էի պատգամավորության մի թեկնածուի հետ: Իշխող կուսակցությունից: Մարդը ասում էր՝ էս ինչ ենք դարձրել մեր ժողովրդին: Որ գյուղը մտնում եմ, համատարած փողի են սպասում: Մենք ինքներս փչացնում ենք ժողովրդին: Էլ ո՞նց ենք ուզում նորմալ երկիր դառնալ: Հայ մարդ է, սիրտը ցավում է, բայց միայն մոտիկների հետ կարող է էսպես խոսել:
Մի ուրիշ թեկնածու` նորից իշխող կուսակցությունից: Բայց՝ վատ տեսակը: Կարծում է, որ իշխանության թեկնածուն է՝ ինչ ուզենա կանի: Փորձում է վախեցնել, սպառնալ: Մարդկանց ասում է՝ եթե մեզ ձայն չտաք, հարկայինի էսինչին կասեմ՝ խանութդ կփակի, բարեկամիդ գործից ազատել կտամ: Եվ սրա նմաններով ազատ ընտրություններ են խոստանում: Էս տղան մոռանում է, որ ընտրությունները ավարտվելու են, ու իրենից հաշիվ են պահանջելու:
Երրորդ դեպքը. երիտասարդության սիրած երգիչներից մեկն է: Ասում է՝ էս ինչ երեսպաշտություն է՝ պաշտոնական ամբիոններից, TV-ներից հայտարարում, խոստանում են ազատ, արդար ընտրություններ: Գնում ես տուն, թաղի «լավ տղեքը», համատիրության աշխատողները հերթով գալիս են՝ անձնագիր են ուզում, 10 000 դրամ են առաջարկում, ցուցակներ են կազմում: Իրենք չգիտե՞ն` ներքեւում ինչ է կատարվում: Էս ի՞նչ երկու իրականություն է: 20 տարվա անկախությունից հետո սա՞ էր լինելու մեր երկրի վիճակը:
Սիրելի' հայրենակիցներ, ահա սա է մեր այսօրվա կյանքը: Այս մթնոլորտում ենք գնում ընտրությունների: Բայց մենք վախենալու բան չունենք: Մենք Դաշնակցություն ենք: Մենք հզոր, միասնական թիմ ենք: Եվ պատասխանատու ենք մեր երկրի, մեր ժողովրդի համար: Մերն են նաեւ վախեցողներն ու իրենց ձայնը վաճառել պատրաստվողները: Մենք պատասխանատու ենք Հայաստանի ամեն մի քաղաքացու համար: Մենք պարտավոր ենք հաղթել: Մենք պարտավոր ենք այնպիսի երկիր կառուցել, որ յուրաքանչյուր քաղաքացի իրեն հպարտ ու արժանապատիվ զգա: Մենք պարտավոր ենք օրենքի խստությամբ պատժել հայ մարդուն սպառնացողներին ու ստորացնողներին: Մենք թշնամի չենք փնտրում, բայց կկտրենք այն ձեռքը, որ թշնամանքով մեզ վրա կբարձրանա:
Մի' վախեցեք: Գնացեք, աշխատեք Դաշնակցության համար: Գնացեք, քվեարկեք Դաշնակցությանը: Ձեր մի մազին էլ չեն համարձակվի դիպչել: Ծանոթացեք պայքարի մեջ մտած կուսակցությունների ծրագրերին, նայեք նրանց անցյալը, տեսեք՝ ովքեր են նրանց թիմերում: Վստահ եմ՝ կհամոզվեք՝ Դաշնակցությունը տարբերվում է բոլորից: Մենք ամբոխավար չենք, մենք ճոռոմ խոսքեր չենք ասում, պոզա չենք ընդունում, մեր տեսակը չի դավաճանում: Մենք գիտենք, որ ամենօրյա ծանր աշխատանքով ու նվիրումով է հնարավոր երկիրը Երկիր դարձնել: Դաշնակցությունը մեր երկրում օրենք եւ արդարություն է հաստատելու: Դաշնակցությունը կանգնելու է ամեն մի ազատ քաղաքացու կողքին:
Մենք զարգացնելու ենք մեր երկիրը՝ չզիջելով Ղարաբաղյան հարցում: Հայաստանի ստորագրությունը ետ է կանչվելու հայ-թուրքական արձանագրություններից: Մենք պաշտպանելու ենք Ջավախքի հայության իրավունքները: Մենք թույլ չենք տալու մոռանալ Նախիջեւանի հայկական պատկանելիությունը: Մենք կազմակերպելու ենք ամբողջ հայությանը եւ աշխարհում ազդեցիկ ուժ ենք դառնալու: Մենք բարեկեցիկ, անվտանգ, ուժեղ հայրենիք ենք ունենալու: Մենք վերացնելու ենք քաղաքական, տնտեսական մենաշնորհները: Հանուն այսօրվա հիանալի երիտասարդության, հանուն մեր երեխաների: Նաեւ հանուն այն տգետի երեխաների, ով այսօր փորձում է մեր հարեւանին, բարեկամին, ծանոթին, ընկերոջը վախեցնել:
Սիրելի' բարեկամներ, Դաշնակցությունը երեք անգամ է ընտրությունների մասնակցել: 1999-ին հավաքել ենք 85.000 ձայն: 2003-ին՝ 135.000: 2007-ին ՝ 180.000: Այս անգամ շատ ավելի ենք հավաքելու: Կուսակցության կշիռը, ազդեցությունը որոշվում է ընտրություններով: 2007-ին երկրորդ տեղ գրաված ուժը մեզանից ընդամենը 20.000 ձայն էր ավել ստացել: Մենք ընդդիմություն ենք եղել: Եղել ենք իշխանության մաս: Այսօր նորից ընդդիմություն ենք: Որտեղ էլ եղել ենք, պահել ենք մեր անկախությունը, ինքնուրույնությունը, մեր սկզբունքերը: Հիմա էլ պարզերես կանգնած ենք Ձեր առաջ: Հայաստանում մենք միակ կուսակցությունն ենք, որ ինքն է դուրս եկել իշխանությունից: Մենք միակ կուսակցությունն ենք, որ չենք պառակտվել, որ այսօր էլ ուժեղ անհատների միասնական թիմ ենք:
Հայրենակիցնե'ր, այս ընտրություններում մենք կարող ենք եւ պարտավոր ենք հաղթել: Որ մեր երկրում ազատություն եւ արդարություն լինի: Որ մեր երկիրը հզոր ու անվտանգ լինի: Որ Հայաստանը եւ հայ մարդը 21-րդ դարում դիմանան պետությունների եւ ազգերի մրցակցությանը: Որ Հայաստանի քաղաքացին աշխատանք ունենա, ապահով, եւ բարեկեցիկ ապրի:
Մենք ունենք միտք, կամք, վճռականություն: Մենք Դաշնակցություն ենք: Դուք եք Դաշնակցությունը: Գնում ենք՝ հաղթելու:
Աղվան Վարդանյանի ելույթը ՀՅԴ հանրահավաքում