Ոստիկանությունում քննարկվել է ՀՅԴ, «Ժառանգության» և ՀԱԿ-ի կողմից վարչապետին հասցեագրված նամակը
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանությունում քննարկվել է ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցությունների և ՀԱԿ-ի կողմից ապրիլի 10-ին ՀՀ վարչապետին հասցեագրված նամակը` ՀՀ-ից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների լիակատար ցանկը տրամադրելու խնդրանքով:
«Հայոց աշխարհ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում հրապարակված նույնաբովանդակ հրապարակման վերաբերյալ ՀՀ ոստիկանությունն իր պատասխանը հրապարակել է www.police.am համացանցային կայքում:
ՀՀ որևէ օրենսդրական ակտով ոստիկանությունը մշտապես բացակայողների ռեգիստր վարելու լիազորություն չունի և նման գործունեություն չի իրականացնում: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքը ոստիկանությանը լիազորություն է վերապահել վարելու բնակչության պետական ռեգիստրը որպես ՀՀ-ում բնակվող, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող և մշտապեu կամ առավելապեu oտարերկրյա պետությունում բնակվող անձանց հաշվառման հասցեների շտեմարան: Հիշյալ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ամրագրված է ռեգիստրում մշակվող բնակչի անհատական տվյալների ցանկը, իսկ 6-րդ հոդվածում` անհատական տվյալների կուտակման աղբյուրները: Հստակ է, որ պետական սահմանը հատող անձանց տվյալները ռեգիստրում չեն կուտակվում և սահմանային մարմինը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, այդ անձանց տվյալները ոստիկանությանը տրամադրելու իրավունք և պարտականություն չունի: Այսինքն, ՀՀ ոստիկանությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով չի համարվում խնդրվող տեղեկատվությունը տնօրինող մարմին:
Բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ից դուրս գտնվող բնակչի տվյալները կարող են հայտնի դառնալ միայն այն դեպքում, երբ քաղաքացին կատարի «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը և ՀՀ տարածքից դուրu վեց ամuից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ վեց ամuից ավելի ժամկետով բնակվելու դեպքում ՀՀ համապատաuխան հյուպատոuական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը գրավոր տեղեկացնի այդ մասին, իսկ հիշյալ մարմիններն իրենց հերթին յոթնoրյա ժամկետում տեղեկությունը փոխանցեն կենտրոնական ռեգիuտր վարող մարմնին` անձնագրային և վիզաների վարչություն:
ՀՀ-ից վեց ամսից ավելի ժամկետով դուրս եկած քաղաքացու տվյալները ՀՀ ոստիկանությունը պարզում է ՀՀ կառավարության 2006 թ. հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման հիման վրա` նախապես հայտնի կոնկրետ անձի անհատական տվյալների որոնմամբ: Մարդահամարի ընթացքում ազգային վիճակագրական ծառայությունը անձնագրային և վիզաների վարչության հետ ՀՀ-ից բացակայող քաղաքացիների տվյալների որևէ ճշգրտում չի իրականացրել: Նամակում այդ մասին հրապարակումը իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ ոստիկանություն