Մշակութային տարածքի և տեխնոպարկի քաղաքում փողոցներն անանցանելի են
Հավանաբար քչերին է հայտնի, որ ՀՀ կառավարության կողմից 2012թ. մարտի 1-ի նիստում «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայնՀՀՇիրակիմարզիԳյումրիքաղաքը /նախկինում՝Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական/մշակութային տարածք է ճանաչվել:
Նույն որոշման մեջ, որպես պատճառաբանություն, մասնավորապես ասվում է. «Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ այսօր էլ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները: Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվել է Կովկասի արհեստագործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազմել է ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարարական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկերչությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագործությունը և այլն»:
Այսօր մենք որոշեցինք մեր հերթական տեսանյութում անդրադառնալ Գյումրու կենտրոնական մասի քարուքանդ և անանցանելի վիճակում գտնվող տասնյակ փողոցներից երեքին` Մազմանյան, Լալայան և Շեդրինի փողոցներին, որոնք անգամ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին:
Ակնկալում ենք, որ տեսանյութից հետևություններ կանեն նաևԳյումրին Հայաստանի հպարտություններից մեկը համարող իշխանությունները, ովքեր Գյումրիում միայն մեկ կարկատած փողոց գիտեն և քաղաքապետարան ու մարզպետարան այցելելիս դրանով են երթևեկում:
Մշակութային տարածքի և տեխնոպարկի քաղաքում փողոցներն անանցանելի են
Հավանաբար քչերին է հայտնի, որ ՀՀ կառավարության կողմից 2012թ. մարտի 1-ի նիստում «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքը /նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական/ մշակութային տարածք է ճանաչվել:
Նույն որոշման մեջ, որպես պատճառաբանություն, մասնավորապես ասվում է. «Գյումրին այն եզակի բնակավայրն է, որտեղ այսօր էլ ակտիվ կենցաղավարում են գրեթե բոլոր ավանդական արհեստները: Քաղաքը նախախորհրդային շրջանում համարվել է Կովկասի արհեստագործական կենտրոններից մեկը, որտեղ արհեստավորների թիվը կազմել է ավելի քան 5 հազար մարդ: Առանձնապես տարածված էին շինարարական, մետաղամշակման արհեստները, ատաղձագործությունը, քարտաշությունը, որմնադիրությունը, պղնձագործությունը, դարբնությունը, ոսկերչությունը, անագագործությունը, արծաթագործությունը, կահույքագործությունը և այլն»:
Այսօր մենք որոշեցինք մեր հերթական տեսանյութում անդրադառնալ Գյումրու կենտրոնական մասի քարուքանդ և անանցանելի վիճակում գտնվող տասնյակ փողոցներից երեքին` Մազմանյան, Լալայան և Շեդրինի փողոցներին, որոնք անգամ հետերկրաշարժյան տարիներին նման անմխիթար վիճակում չէին:
Ակնկալում ենք, որ տեսանյութից հետևություններ կանեն նաև Գյումրին Հայաստանի հպարտություններից մեկը համարող իշխանությունները, ովքեր Գյումրիում միայն մեկ կարկատած փողոց գիտեն և քաղաքապետարան ու մարզպետարան այցելելիս դրանով են երթևեկում:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում http://youtu.be/OXGI3GvoOQM