Լրահոս

11.04.2012 10:21


Հայտնի է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը

Հայտնի է Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը

Հունաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանկացվեն մայիսի 6–ին։ Այդ օրը պաշտոնապես կհաստատվի այսօր, երբ Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսը երկրի խորհրդարանը ցրելու խնդրանքով կդիմի նախագահին։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անկացնելու որոշումը կայացվել է 2011թ. նոյեմբերին, երբ Գեորգիոս Պապանդրեուի ղեկավարած սոցիալիստների կառավարությունը հրաժարական տվեց, և ձևավորվեց նոր՝ կոալիցիոն կառավարություն՝ Լուկաս Պապադեմոսի գլխավորությամբ։ Նախապես ենթադրվում էր, թե արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2012թ. փետրվարին, սակայն հետո ընտրությունները հետաձգվեցին մինչև ապրիլի վերջը կամ մայիսի սկիզբը։ Հստակ օրը որոշված չէր, հայտնի էր միայն, որ ընտրությունները տեղի կունենան «Սուրբ Զատիկից հետո». Հունաստանում այն նշվելու է ապրիլի 15–ին։

Այս խորագրի վերջին նյութերը