Ռուսաստանի հայերի միությունում վստահ են, որ իր ընտանիքը պաշտպանած Գագիկ Սարգսյանի նկատմամբ արդար որոշում կկայացվի
Ապրիլի 7-ին Տուլայի մարզում հայազգի գործարար Գագիկ Սարգսյանը, պաշտպանվելով իր տան վրա հարձակված ավազակներից, սպանել էր նրանցից երեքին: Դեպքի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Ինչպես հայտնի է, ողբերգական միջադեպ է տեղի ունեցել 2012թ. ապրիլի 7-ին: Ռուսաստանի Տուլայի մարզի Բոգորոդնիցկի շրջանի Օկտյաբրսկի գյուղում երեկոյան ժամը 9-ի սահմաններում ավազակային հարձակում է կատարվել գործարար Գագիկ Սարգսյանի տան վրա: Չորս ավազակներ, (ինչպես հետագայում պարզվել է` նախկինում ազատազրկված) զինված ատրճանակով, դանակներով և բեյսբոլի մահակով, ներխուժել են տուն և սկսել են հարվածներ հասցնել ոչ միայն տան տիրոջը, այլ նաև տանը եղած կանանց և նույնիսկ չորս մանկահասակ երեխաներին, որոնցից ամենակրտսերը մոտ մեկ տարեկան է:
Գ. Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքը, խլել է խոհանոցային դանակը և հարձակվողներին հարվածներ է հասցրել, որի հետևանքով նրանցից երեքը տեղում մահացել են: Ներկայում Գ. Սարգսյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է գտնվում: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, և՛ փորձագետները, և՛ հարևանները գալիս են այն եզրահանգման, որ ընտանիքի հայրը ամեն բան նախաձեռնել է՝ իր ընտանիքը փրկելու, պաշտպանելու համար: Սակայն որոշ մարդիկ կասկածներ են հայտնել, թե պաշտպանելով իր ընտանիքը՝ Սարգսյանը, հնարավոր է, գերազանցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանը: Այդ ողբերգական միջադեպը հասարակական լայն արձագանք է ստացել: Ռուսաստանի հայերի միության հասցեով բազմաթիվ զանգեր և նամակներ են ստացվում տարբեր ազգերի ներկայացուցիչներից, որոնք խնդրում են հետամուտ լինել գործի մանրամասն և արդար քննության անցկացմանը:
Այդ կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է, որ ՌՀՄ ղեկավարությունը ողբերգության հայտնի դառնալուց անմիջապես հետո կապ է հաստատել ՌԴ դաշնային համապատասխան իրավապահ և պետական գերատեսչությունների հետ, որոնք հավաստել են, որ տեղական կառավարման մարմինները ակտիվորեն զբաղվում են այդ գործի քննությամբ: Նաև գործադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Գ.Սարգսյանին և մյուս տուժածներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և նրանց անվտանգությունը ապահովելու համար: Մենք ուշադիր հետևում ենք այդ լայն հնչեղություն ստացած գործի զարգացմանը և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր հայրենակցի ընտանիքին համակողմանի աջակցություն տրամադրել: Միևնույն ժամանակ Ռուսաստանի հայերի միությունում վստահ են, որ անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտին որոշակի հետևություններ կարվեն, և իր ընտանիքը պաշտպանած Գ. Սարգսյանի նկատմամբ արդար որոշում կկայացվի»:
Ռուսաստանի հայերի միությունում վստահ են, որ իր ընտանիքը պաշտպանած Գագիկ Սարգսյանի նկատմամբ արդար որոշում կկայացվի
Ապրիլի 7-ին Տուլայի մարզում հայազգի գործարար Գագիկ Սարգսյանը, պաշտպանվելով իր տան վրա հարձակված ավազակներից, սպանել էր նրանցից երեքին: Դեպքի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Ինչպես հայտնի է, ողբերգական միջադեպ է տեղի ունեցել 2012թ. ապրիլի 7-ին: Ռուսաստանի Տուլայի մարզի Բոգորոդնիցկի շրջանի Օկտյաբրսկի գյուղում երեկոյան ժամը 9-ի սահմաններում ավազակային հարձակում է կատարվել գործարար Գագիկ Սարգսյանի տան վրա: Չորս ավազակներ, (ինչպես հետագայում պարզվել է` նախկինում ազատազրկված) զինված ատրճանակով, դանակներով և բեյսբոլի մահակով, ներխուժել են տուն և սկսել են հարվածներ հասցնել ոչ միայն տան տիրոջը, այլ նաև տանը եղած կանանց և նույնիսկ չորս մանկահասակ երեխաներին, որոնցից ամենակրտսերը մոտ մեկ տարեկան է:
Գ. Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքը, խլել է խոհանոցային դանակը և հարձակվողներին հարվածներ է հասցրել, որի հետևանքով նրանցից երեքը տեղում մահացել են:
Ներկայում Գ. Սարգսյանը բազմաթիվ մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է գտնվում: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, և՛ փորձագետները, և՛ հարևանները գալիս են այն եզրահանգման, որ ընտանիքի հայրը ամեն բան նախաձեռնել է՝ իր ընտանիքը փրկելու, պաշտպանելու համար:
Սակայն որոշ մարդիկ կասկածներ են հայտնել, թե պաշտպանելով իր ընտանիքը՝ Սարգսյանը, հնարավոր է, գերազանցել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանը:
Այդ ողբերգական միջադեպը հասարակական լայն արձագանք է ստացել:
Ռուսաստանի հայերի միության հասցեով բազմաթիվ զանգեր և նամակներ են ստացվում տարբեր ազգերի ներկայացուցիչներից, որոնք խնդրում են հետամուտ լինել գործի մանրամասն և արդար քննության անցկացմանը:
Այդ կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է, որ ՌՀՄ ղեկավարությունը ողբերգության հայտնի դառնալուց անմիջապես հետո կապ է հաստատել ՌԴ դաշնային համապատասխան իրավապահ և պետական գերատեսչությունների հետ, որոնք հավաստել են, որ տեղական կառավարման մարմինները ակտիվորեն զբաղվում են այդ գործի քննությամբ: Նաև գործադրվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Գ.Սարգսյանին և մյուս տուժածներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և նրանց անվտանգությունը ապահովելու համար:
Մենք ուշադիր հետևում ենք այդ լայն հնչեղություն ստացած գործի զարգացմանը և պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մեր հայրենակցի ընտանիքին համակողմանի աջակցություն տրամադրել:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի հայերի միությունում վստահ են, որ անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտին որոշակի հետևություններ կարվեն, և իր ընտանիքը պաշտպանած Գ. Սարգսյանի նկատմամբ արդար որոշում կկայացվի»: