Լրահոս

11.04.2012 11:53


Ստյոպա Սաֆարյանն Ավանում տարածք չի գտնում

Ստյոպա Սաֆարյանն Ավանում տարածք չի գտնում

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, Ավանում մեծամասնական ընտրակարգով թեկնածություն առաջադրած Ստյոպա Սաֆարյանն այնտեղ տարածք չի կարողանում գտնել և «Ֆեյսբուք»–ի միջոցով դիմել է հատկապես ավանցիներին։

«Եթե որևէ մեկը վարձակալությամբ տրվող տարածքի տեղ գիտի Ավանի բանուկ և մարդաշատ վայրերում (օրինակ Սթարի տարածքում կամ նման այլ տեղ), խնդրում եմ տեղեկացնել: Արդեն քանի շաբաթ է, հնարավոր չէ չգտնել նման մի տարածք, որը կարելի կլիներ վարձակալել 1 ամիս ժամանակով՝ Նոր նորքում գործող հիմնական գրասենյակից բացի նաև այնտեղից ընտրարշավը կազմակերպելու ու համակարգելու համար»,–իր էջում գրել է Ս. Սաֆարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը