Լրահոս

11.04.2012 13:21


ՀԱԿ–ը պատրաստ է համագործակցել ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի շրջանակներում բոլոր չորս քաղաքական ուժերի հետ

ՀԱԿ–ը պատրաստ է համագործակցել ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի շրջանակներում բոլոր չորս քաղաքական ուժերի հետ

ՀԱԿ–ի նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը Հայաստանի քաղաքագետների միությունում ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի կառուցվածքի և գործունեության հիմնական ուղղությունները քննարկելիս իր ելույթում ասել է, թե պատահական չէ, որ Հանրապետական կուսակցությունն  այս նախաձեռնությանը չի մասնակցում.

Հանրապետականը կրում է ընտրակեղծիքների հիմնական պատասխանատվությունը։

Լևոն Զուրաբյանն ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի ստեղծման նախաձեռնությունը քաղաքական դաշտի աննախադեպ համախմբվածության օրինակ է համարել և հաստատել շտաբի պատրաստակամությունը՝ պայքարել ընտրակեղծիքների դեմ։

Լևոն Զուրաբյանը ՀԱԿ–ի անունից ընդունել է քննարկման ընթացքում ՀՅԴ–ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ներկայացրած առաջարկները շտաբի աշխատանքները կարգավորելու վերաբերյալ՝ միաժամանակ հայտնելով, որ ՀԱԿ–ը այլ առաջարկներ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը