Լրահոս

11.04.2012 12:53


Սիրիայի հարցում Քոֆի Անանի ծրագիրն առայժմ չի գործում

Սիրիայի հարցում Քոֆի Անանի ծրագիրն առայժմ չի գործում

Համաձայն ՄԱԿ-ի և Արաբական երկրների Լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագրի՝ մինչև ապրիլի 10-ը Սիրիայի իշխանությունները, պայմանավորվածության համաձայն, պետք է դադարեցնեին կրակը և դուրս բերեին զորքերն ու ռազմական ծանր տեխնիկան քաղաքներից։ Վերջնաժամկետից մեկ օր անց, սական, Սիրիայի զինուժը շարունակում է ռազմական գործողությունները։

 «Մենք բոլորս պետք է ջանանք, որպեսզի Սիրիայում արյունահեղությունը դադարի, քանի դեռ այդ երկիրը անդունդի եզրին չի հայտվել։ Մենք չպետք է ժամանակ կորցնենք»,–ասել է Քոֆի Անանը։

Հիշեցնենք, որ խաղաղ կարգավորման պլանի համաձայն, ապրիլի 10-ի կեսգիշերին, Ասադը պետք է սիրիական քաղաքներից դուրս բերեր զորքն ու ռազմական տեխնիկան, որպեսզի 48 ժամ հետո զինադադար հայտարարեին: 

Այս խորագրի վերջին նյութերը