Քաղաքական

11.04.2012 13:10


Ռուբեն Հակոբյանը լքեց քննարկումները, ինչպես նախորդ անգամ Գալուստ Սահակյանը

Ռուբեն Հակոբյանը լքեց քննարկումները, ինչպես նախորդ անգամ Գալուստ Սահակյանը

ՀՔՄ–ում տեղի ունեցող՝ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի աշխատանքների քննարկմանը «Ժառանգությունը» ներկայացնող կուսակցության փոխնախահահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ կմասնակցի շտաբի աշխատանքներին, միայն եթե համաձայնագիրը ստորագրեն ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» առաջնորդները։

ՀՅԴ–ն և ՀԱԿ-ը պատրաստակամություն հայտնեցին պայմանը կատարել, հատկապես, երբ ՀՅԴ-ի դեպքում դա արդեն արվել է: Իսկ Լևոն Զուրբյանը նշեց. «Եթե քեզ անհրաժեշտ է Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ես կարող եմ գնալ, բերել»: 
ԲՀԿ–ի պաչագայում էլ հարցն ուղղակի չէր քննարկել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

«Իմ ստորագրությունը ուժի մեջ է, եթե պայմանը բավարարվի՝ մենք կշարունակենք աշխատել, մյուս դեպքում կմտածենք»,- շարունակում էր պնդել Հակոբյանը։

Ի պատասխան  Ռուբեն Հակոբյանի պահանջին՝ ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է.

–Բարգավաճ Հայաստանը ընտրակեղծիքների դեմ պայքարում այնպիսի ռեսուրսներ է ներդնելու, որ դու զարմանալու ես։

Ռուբեն Հակոբյանն հրաժարվեց շարունակել հետագա քննարկումը և լքեց Քաղաքագետների միության դահլիճը՝ պատճառաբանելով, թե չի ցանկանում, «որ քննարկումները վերածվեն իմիտացիոն գործընթացի»՝ նշելով, թե իրենց պահանջը ուժի մեջ է։

ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ Ռ. Հակոբյանի քայլից հետո արձագանքեց.

–Շարքերը բյուրեղանում են։

Հիշեցնենք, որ ՀՔՄ–ում նախորդ քննարկման ժամանկ նույն կերպ վարվեց նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը