Գ. Առուստամյան. «Թիվ 1 ընտրատարածքում 7000 հոգի՝ մահացած կամ Հայաստանում չգտնվող, մասնակցելու են ընտրություններին»
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Գայանե Առուստամյանը, ում սատարում է Հայ ազգային կոնգրեսը, այսօրվա ասուլիսին հայտնել է, որ քարոզարշավն իրականացնելու է դռնեդուռ սկզբունքով` թակելով բոլոր բնակիչների դռները:
«Ըստ ոստիկանության տրամադրած տվյալների՝ ընտրատարծքում կա 64 180 ընտրող։ Այս թիվն ուռճացված է»,-նշել է ՀԱԿ թեկնածուն՝ ասելով, որ իր շտաբում աշխատող կամավորները միայն թիվ 1/1 ընտրատեղամասում հայտնաբերել են 200 անճշտություն: «Թիվ 1 ընտրատարածքում կա 35 ընտրատեղամաս, և բոլորի հանրագումարից ստացվում է, որ 7000 հոգի՝ մահացած կամ Հայաստանում չգտնվող, այս ընտրատարածքում մասնակցելու են ընտրություններին»,-ընդգծել է բանախոսը։ Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում, բացի Գայանե Առուստամյանից, առաջադրված են «Ժառանգություն» կուսակցությունից Ստեփան Սաֆարյանը և ՀՀԿ-ից Ռուբեն Հայրապետյանը։
Գ. Առուստամյան. «Թիվ 1 ընտրատարածքում 7000 հոգի՝ մահացած կամ Հայաստանում չգտնվող, մասնակցելու են ընտրություններին»
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Գայանե Առուստամյանը, ում սատարում է Հայ ազգային կոնգրեսը, այսօրվա ասուլիսին հայտնել է, որ քարոզարշավն իրականացնելու է դռնեդուռ սկզբունքով` թակելով բոլոր բնակիչների դռները:
«Ըստ ոստիկանության տրամադրած տվյալների՝ ընտրատարծքում կա 64 180 ընտրող։ Այս թիվն ուռճացված է»,-նշել է ՀԱԿ թեկնածուն՝ ասելով, որ իր շտաբում աշխատող կամավորները միայն թիվ 1/1 ընտրատեղամասում հայտնաբերել են 200 անճշտություն:
«Թիվ 1 ընտրատարածքում կա 35 ընտրատեղամաս, և բոլորի հանրագումարից ստացվում է, որ 7000 հոգի՝ մահացած կամ Հայաստանում չգտնվող, այս ընտրատարածքում մասնակցելու են ընտրություններին»,-ընդգծել է բանախոսը։
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում, բացի Գայանե Առուստամյանից, առաջադրված են «Ժառանգություն» կուսակցությունից Ստեփան Սաֆարյանը և ՀՀԿ-ից Ռուբեն Հայրապետյանը։
7or.am