Լրահոս

11.04.2012 13:51


Գայանե Առուստամյանը Ռուբեն Հայրապետյանին հրավիրում է բանավեճի, Ստյոպա Սաֆարյանին՝ ոչ

Գայանե Առուստամյանը Ռուբեն Հայրապետյանին հրավիրում է բանավեճի, Ստյոպա Սաֆարյանին՝ ոչ

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու, լրագրող Գայանե Առուստամյանը նույն ընտրատարածքի ՀՀԿ–ական թեկնածու, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին հրավիրել է բանավեճի։

Ռուբեն Հայրապետյանն ու իշխող ռեժիմն են իմ մրցակիցը, որի դեմ միշտ պայքարել եմ որպես քաղաքացի, որպես լրագրող։ Ռուբեն Հայրապետյանը խորհրդանշում է այդ ռեժիմը,-այսօր ասուլիսում նշել է Գ. Առուստամյանը:

Նույն ընտրատարածքում առաջադրված «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանին, սակայն, Առուստամյանը բանավեճի չի հրավիրում, բայց պատրաստ է նրա հետ էլ ցանկացած ձևաչափով խոսել։

Առուստամյանը նաև ընդգծել է, որ երբ առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում, որևէ մեկը դեռ առաջադրված չի եղել:

Ստյոպան եթե գնացել ու տեսել է, որ թեկնածու կա, կարող էր կապվել, և եթե դա այդքան մտահոգում էր իր կուսակցությանը, ինչպես նաև ձայն չփախցնելու հանգամանքը, կարող էր գալ համաձայնության ՀԱԿ–ի հետ,–ասել է Առուստամյանը:

Գ. Առուստամյանը հավելել է նաև, որ իր թիմը «Ժառանգությունից» անջատված Զոյա Թադևոսյանի թիմն է, ով և նրա շտաբի ղեկավարն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը