Լրահոս

11.04.2012 14:10


Գարեգին Բ-ն ողջունում է բնապահպանների նախանձախնդրությունը

Գարեգին Բ-ն ողջունում է բնապահպանների նախանձախնդրությունը

Մայր աթոռից հաղորդագրություն է տարածվել, որտեղ ներկայացված է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի անդրադարձը բնապահպան ակտիվիստների դիմումներին:

«Վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձան բնապահպանական խնդիրները: Այս առնչությամբ հրապարակվեց բաց նամակ, կատարվեցին դիմումներ Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի կեցվածքի վերաբերյալ: Այդ խնդիրների առնչությամբ ներկայացնում ենք Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի անդրադարձը.

«Բնությունն արարչաստեղծ իրականություն է, որի նկատմամբ պետք է մշտական խնամք եւ հոգածություն դրսեւորել: Այն կոչված է ծառայելու արարչագործության պսակը հանդիսացող մարդու բարօրությանը եւ մարդուն իրավունք է վերապահված խելամտորեն օգտագործել բնական պաշարները:

Մենք ողջունում ենք բնապահպան կազմակերպությունների կողմից դրսեւորված ուշադրությունը եւ նախանձախնդրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ:

Բնապահպանական խնդիրներն իրենց լուծումները պիտի գտնեն պետական պատկան մարմինների կողմից օրենսդրության շրջանակներում` առաջնորդված երկրի եւ հասարակության շահերով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը