Միջկուսակցական միասնական ընտրական շտաբի գործառույթները
Շտաբի նպատակն է
Ընտրական իրավունքի լիարժեք և անկաշկանդ իրացումն ապահովող ընտրությունների անցկացման հանրային վերահսկողությունը:
Հայաստանի քաղաքագետների միություն
Շտաբի հիմնական խնդրիներն են
- Ձևավորել ընտրախախտւմների փաստերի ապացույցների հավաքագրման հուսալի համակարգ,
- Իրականացնել ընտրական ողջ գործընթացի մշտադիտարկում` հետևողականորեն բացահայտելով ընտրակաշառքի, ընտրական նպատակով կատարվող բարեգործությունների, վարչական լծակների օգտագործման, ընտրողների պասիվության մղելու և այլ միջոցներով ընտրական իրավունքի նկատմամբ ոտնձգությունների բոլոր դրսևորումները,
- Ընտրական հանձնաժողովներում հուսալի հանրային վերահսկողություն իրականացնելու նպատակով ձևավորել հանձնաժողովների անդամների, վստահված անձանց ու դիտորդների լայն ցանց և համակարգել դրանց աշխատանքները,
- Ընտրությունների արդյունքների բողոքարկման համար ձևավորել իրավաբանորեն անխոցելի ապացույցների բազա:
Շտաբի աշխատակարգ
- Շտաբը ձևավորվում է մասնակից քաղաքական ուժերի կողմից առաջարկված լիազոր ներկայացուցիչներով:
- Շտաբի նիստերի օրակարգը ձևավորվում է վերոնշյալ հիմնական խնդիրների շրջանակից բխող, քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջարկած` համադրման անհրաժեշտություն ունեցող հարցերով:
- Շտաբը որոշուներ է կայացնում` ձգտելով համախոհության (կոնսենսուսի) նիստին ներկա քաղաքական ուժերի միջև: Համախոհության (կոնսենսուսի) բացակայության դեպքում համաձայնության եկած քաղաքական ուժերը կարող են իրենց անունից հանդես գալ հայտարարությամբ:
- Շտաբի ընդունած որոշումները գործադրվում են մասնակից ուժերի ձևավորված սեփական շտաբերի միջոցով:
- Շտաբի նիստերը նախագահում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները հերթականությամբ` այբբենական կարգով, ռոտացիոն սկզբունքով:
- Շտաբի նիստերը գումարվում են Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում, ոչ պակաս քան շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ, կամ ըստ անհրաժեշտության` որևէ մասնակցի պահանջով: