Երևան համայնքում նախընտրական պաստառները կփակցվեն նախատեսված գրատախտակների վրա
Երևանի քաղաքապետաևրանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նախընտրական շրջանում անվճար արտաքին գովազդի կանոնակարգված պայմաններն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: «Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի քարոզչության հավասար պայմաններ ապահովելու՝ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջը բավարարելու համար Երևանի քաղաքապետարանը անվճար գովազդի 825 գրատախտակներ է փակցրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, 264 վայրերում. ընտրված են հատկապես այն տարածքները, որոնք տարիների ընթացքում նախընտրական պաստառներ փակցնելու քրոնիկ վայրեր են դարձել: Նման մոտեցում կիրառվում է առաջին անգամ»,- պարզաբանել է Արազ Բաղդասարյանը:
Քաղաքական անվճար գովազդի գրատախտակները ստանդարտ չափսեր ունեն, և օրենսգրքով սահմանված հավասարության սկզբունքը պահպանելու նպատակող սահմանվել են նաև պաստառների չափսերն ու քանակը՝ մեկ գրատախտաի վրա: Մինչև 3 գրատախտակ ծավալի վայրերում յուրաքանրյուր քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք կարող է փակցնել A3 չափի մեկ պաստառ, և նույն վայրում 3-ից ավելի գրատախտակի առկայության դեպքում՝ A3 չափի երկու պաստառ: Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն ընդգծել է, որ պայմաններն չհամապատասխանող պաստառները գրատախտակներից հեռացվելու են, ինչին աջակցելու է նաև Ոստիկանությունը:
Ինչ վերաբերում է շենք-շինությունների վրա փակցվող գովազդներին, ապա անհրաժեշտ է ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր համաձայնությունը. եթե շինությունն ունի մեկ սեփականատեր, անհրաժեշտ է վերջինիս համաձայնությունը հաստատող փաստաթուղթ, իսկ բազմաբնակարան շենքերի պարագայում՝ համատիրության համանաձայնությունը, որը տրվում է շենքի բնակիչների 2/3-ի գրավոր համաձայնության՝ ստորագրությունների առկայության դեպքում: Այնուհետ գովազդատուն, տվյալ դեպքում քաղաքական կազմակերպությունը, պետք է պայմանագիր կնքի համատիրության հետ՝ համատիրության սահմանած սակագներով, ինչպես սովորական գովազդի դեպքում: Ի դեպ, շենքը որպես գովազդային տարածք է հանդիսանում, եթե ճարտարապետական կամ ֆունկցիոնալ այլ տեսանկյունից անթույլատրելի չէ:
Այս տարի, ևս առաջին անգամ, ընտրական տեղամասերը նույնպես նույնանման ցուցանակներ կունենան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն