Լրահոս

11.04.2012 15:36


Ազգային ժողովի նիստը չկայացավ

Ազգային ժողովի նիստը չկայացավ

Ազգային ժողովի ապրիլի 11-ի հերթական նիստը չկայացավ` քվորումի բացակայության պատճառով: 

Ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: 

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ժամը 15-ին նիստը հայտարարեց չկայացած: 

Այս խորագրի վերջին նյութերը