Էլինար Վարդանյանն անդրադարձել է ԲՀԿ–ի մասով «Ժառանգության» շահարկումներին
Վերջին օրերին “Ժառանգություն” կուսակցության որոշ անդամներ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով շահարկման առարկա են դարձրել “Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի գործունեությունը:
“Հարգելով” քաղաքական պատվերի նրանց իրավունքը, պարտավոր եմ, սակայն, հիշեցնել.
1.“Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամը, և մասնավորապես գիտական, կրթական, մշակութային ծրագրերը, որոնք ես համակարգել եմ վերջին տարիներին գործել են մշտապես և որևէ կերպ չեն առնչվում ընտրական պրոցեսներին:
2.Հիմնադրամի գործունեությունից օգտվել են տասնյակ հազարավոր մարդիկ, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից:
3.Հարյուրավոր նախագծեր գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում կմնային թղթի վրա, եթե հիմնադրամը չաջակցեր նրանց: Բազմաթիվ տաղանդավոր կատարողներ չէին մեկնի արտերկիր միջազգային մրցույթների, փառատոնների, եթե հիմնադրամը չօգներ նրանց: Հայաստանը չէր ներկայացվի հեղինակավոր կոնֆերանսներում և ստուգատեսներում, եթե չլիներ “Ծառուկյան” հիմնադրամը:
4.Պատրաստ ենք նախորդ տարիների աշխատանքների տեղեկագիրը ուղարկել “Ժառանգության” ղեկավարներին:
5.Բարեգործության թեման հետագայում ևս շահարկելու դեպքում, մենք ձեռնպահ կմնանք պատասխանելուց: Փոխարենը դա կանեն նրանք, ովքեր հիմնադրամի աջակցության շնորհիվ իրականացրել են իրենց ծրագրերը:
6.Հիմնադրամը խորհրդարանական ընտրություններից հետո գործելու է ավելի մեծ ծավալներով, ավելի նորացված մոտեցումներով:
7.Խոստանում ենք ընտրություններից հետո արտահերթ կարգով ֆինանսավորել “Ժառանգության” որևէ ծրագիր` կրթության և մշակույթի ոլորտներում: