Սիրիայի և Թուրքիայի միջև առկա լարվածությունը մեծանում է
Թուրքիան մեղադրում է Սիրիային, որ սիրիական բանակը գնդակոծել է Թուրքիայի տարածքում գտնվող փախստականների ճամբարը։ Տեղի «CNN-Turk» հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, որ սիրիացի զինծառայողները կրակում են Թուրքիայի ուղղությամբ սահմանային կայանից։
Հեռուստաընկերության տվյալներով՝ թուրքական տարածքի գնդակոծությունները շարունակվում են արդեն երկու օր։
Թուրքիայի իշխանություններն արդեն իսկ պաշտոնական բողոք են ներկայացրել Դամասկոսին և սպառնացել, որ եթե նման գործողությունները շարունակվեն, Թուրքիան «համապատասխան» միջոցներ կձեռնարկի։
ՄԱԿ–ի տվյալներով՝ Թուրքիայում գտնվում է մոտ 25 հազ սիրիացի փախստական, ովքեր ապաստան են գտել թուրք–սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող փախստականների ճամբարներում։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ եթե փախստականների հոսքը չնվազի, Թուրքիան կարող է «բուֆերային գոտի» ստեղծել Սիրիայի տարածքում, որն ազատ կլինի սիրիական բանակից։
Պաշտոնական Դամասկոսը, ի պատասխան այս սպառնալիքների, հայտարարել էր, որ Թուրքիայի նման գործողությունները կորակվեն որպես ներխուժում ինքնիշխան պետության տարածք։