«Հայկական գրքային մշակույթ» ցուցահանդես Սանկտ-Պետերբուրգում
Ապրիլի 10-ին Սանկտ-Պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանի շքեղ ցուցասրահներից մեկում հանդիսավորությամբ բացվեց «Հայկական գրքային մշակույթ» ցուցահանդեսը նվիրված Հայ գրատպության 500-ամեակին: Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդը պարունակում է 75 հազար գրքեր, ձեռագրեր, պարբերականներ հայերեն և ռուսերեն լեզուներով` հրատարակված ոչ միայն ռուսաստանի տարածքում, այլև աշխարհի տարբեր մշակութային կենտրոններում:
Ցուցահանդեսում ներկայացված է հայ գրատպության պատմությունը` 1623թ. Հռոմում տպագրված «Այբուբեն հայկական»-ից և 1668թ. Ամստերդամում տպագրված կտակարաններից, 18-19-րդ դարերում Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Շուշիում, Բաքվում, Եվրոպական մայրաքաղաքներում տպագրված գրքերից մինչև Սովետական շրջանի և Հայաստանի Հանրապետության մերօրյա հրատարակությունները:
Ցուցահանդեսի բացմանը խոսքով հանդես եկան գրադարանի տնօրեն Ա. Լիխոմանովը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վ. Հակոբյանը, գրադարանի գիտաշխատողներ, համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը լուսաբանվեց տեղական մամուլի և հեռուստատեսության կողմից: