«Էքզիթ փո՞լ», թե՞ «Միշիկ փոլ» («Գելափին» պետք չէ հավատալ)
«Արմենիա» հեռուստաընկերությունը «Gallup International Association» ընկերության հետ պայմանագիր է ստորագրել, համաձայն որի, ընկերությունը մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին սոցհարցում եւ «էքզիթ փոլ» կիրականացնի: Բացի այդ, «Գելափի» սոցհարցումների արդյունքները կհրապարակվեն ապրիլի 27-ին:
Հավաստի աղբյուրների համաձայն՝ «Գելափի» հայաստանյան ողջ գործունեությունը համակարգվում է Բաղրամյան 26-ի կողմից: Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն այդ մասին արդեն վաղուց գրել են: Դժվար չէ ենթադրել, թե ինչ արդյունքներ են հրապարակվելու ապրիլի 27-ին եւ «էքզիտ փոլից» հետո: Ավելորդ չէ նաեւ նշել, թե ում է պատկանում «Արմենիա» հեռուստաընկերությունը, եւ թե ինչ ազգակցական կապեր ունեն նրա ղեկավարները Սերժ Սարգսյանի հետ:
Մեր տեղեկություններով՝ Բաղրամյան 26-ը Գելափին հստակ հրահանգել է հրապարակել այնպիսի սոցհարցումներ, որտեղ բարձր կլինեն ՀՀԿ-ի ՕԵԿ-ի եւ Ժառանգության վարկանիշները: Փոխարենը էականորեն նվազեցված է ներկայացվելու ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի վարկանիշները:
Ուշադրության արժանի այն փաստը, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գելափի» փոխտնօրեն Կանչո Ստոյչեւը նշել է, թե Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ սովորաբար իրենց կարծիքը հայտնում են: Սա այն դեպքում, երբ բոլոր անկախ սոցիոլոգները վկայում են, որ Հայաստանում մարդիկ չափից դուրս զգուշավոր են եւ նույնիսկ վախեցած: