Լրահոս

11.04.2012 17:29


Նորածին երեխան ողջ է մնացել 12 ժամ սառնարանում անցկացնելուց հետո

Նորածին երեխան ողջ է մնացել 12 ժամ սառնարանում անցկացնելուց հետո

Արգենտինայի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցածն այլ կերպ, քան հրաշք չես անվանի։ Ամալյա Բութերը ծննդաբերել է հղիության 26–րդ շաբաթում, և բժիշկներն արձանագրել են, որ Ամալյայի դուստրը մահացած է ծնվել, քանի որ երեխան կյանքի որևէ ազդանշան չի տվել։

Ամալյան և նրա ամուսինն այս ողբերգությունից ճնշված՝ տուն են գնացել։ Սակայն որոշ ժամանակ անց որոշել են վերադառնալ հիվանդանոց և լուսանկարել իրենց մահացած երեխային։ Եվ, ի զարմանս ծնողների, մոտենալով դիարանի սառնարանին, նրանք լսել են երեխայի լացը։ Նորածինը 12 ժամ մնացել է սառնարանում և չի մահացել. նրան անմիջապես տեղափոխել են հատուկ ինկուբատոր։

Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ երեխայի մայրը տեղի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ ինքն այս դեպքը համարում է Աստծո հրաշք։ Երջանիկ մայրը չի պատրաստվում պատասխանատվության կանչել ողջ երեխային դիարան տեղափոխած բժիշկներին և ցանկանում է միայն վայելել մայրական ուրախությունը, որ դուստրը ողջ է։

Այս խորագրի վերջին նյութերը