Նաիրա Զոհրաբյան. ««Ժառանգությանը»` պետական պատվեր»
«Եթե որոշ կուսակցություններում (որոնք, ի դեպ, որևէ առիթ բաց չեն թողնում գոռալու ներկուսակցական ժողովրդավարության մասին), վավեր համարվում է միայն կուսակցությունների նախագահի խոսքը, միայն կուսակցության նախագահի ստորագությունը, ապա ես նման կուսակցություններին խորհուրդ կտամ ներկուսակցական ժողովրդավարության մասին ցանկացած ամբիոնից գոռգոռալուց առաջ մի քիչ մտածել»,– այսպես է հակադարձել ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի պայմաններին:
«ԲՀԿ–ն կարգապահ կուսակցություն է և եթե Վարդան Օսկանյանը միացել է այդ նախաձեռնությանը, իր ստորագրությունը դրել է այդ նախաձեռնության տակ, ապա դա եղել է Գագիկ Ծառուկյանի իմացությամբ, գիտությամբ և լիազորությամբ, այլ կերպ մեր կուսակցությունում չի կարող լինել»,- ավելացրել է նա:
«Եթե այդ ամենը ընդամենը պատրվակ է ձեռք բերված պայմանավորվածությունից ետ կանգնելու համար, ապա պետք չէ անհասկանալի կեցվածք ընդունել և անհասկանալի պատճառաբանություններ առաջ բերել: Բոլորիս համար պարզ և հասկանալի է նման պահվածքի իրական մոտիվացիան, ինչպես նաև գաղտնիք չէ, թե որտեղից են իջեցվում «Բարգավաճ Հայաստանի» դեմ ելույթներ ունենալու պետական պատվերները», -եզրափակեց Զոհրաբյանը: