Ոստիկանությունը խոստանում է վերացնել անճշտությունները
Ընտրողների ռեգիստրում ընդգրկված այն քաղաքացիների ցուցակը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են
ՀՀ ոստիկանության կողմից տարածած վերջին հայտարարություններից մեկի համաձայն՝ հրապարակվելու էր այն քաղաքացիների ընդհանուր թիվը, որոնց անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են:
26.03.2012 թ. տպագրված ընտրողների ցուցակներում առկա են 126 անհատական տվյալներ, որտեղ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում են: Ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 111 անհատական տվյալների համընկումը օրինաչափություն է, քանի որ դրանք տարբեր անձինք են: Ընտրողներից 15-ի տվյալները կրկնվում են.
Ի. Վերլինսկայայի վերաբերյալ ՀՀ ոստիկանության կողմից նախկինում տրվել է պարզաբանում, համաձայն որի վերջինիս տվյալների կրկնությունը անճշտության արդյունք չէ և վերջնական ընտրացուցակները տպագրելիս քաղաքացու անհատական տվյալները ինքնաբերաբար հանվելու են 7/05 ընտրական տեղամասի ցուցակից:
Ինչ վերաբերում է վերը նշված ցուցակի մյուս անհատական տվյալների կրկնությանը, ապա դրանք տեխնիկական սխալի արդյունք են: Բնակչության պետական ռեգիստրում տվյալները շտկվել են, իսկ վերջնական ցուցակները տպագրելիս անճշտությունները կվերացվեն:
Ոստիկանությունը խոստանում է վերացնել անճշտությունները