Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին
Ս.թ ապրիլի 11-ին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա. Նոզդրաչովի նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի համատեղ նիստը:
Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ա. Միրզաբեկյանը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ-Գործարար խորհրդի հայկական մասի նախագահ Մ. Իսախանյանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի հայկական ու ռուսական մասերի ղեկավարներ և անդամներ:
ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոններ հիմնելու հարցեր:
Հայաստանի Հանրապետության «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջև ստորագրվել են շրջանակային պայմանագրեր:
Նույն օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սեմերիկովին, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կ. Բիրյուլինին և ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի քարտուղար Ա.Նոզդրաչովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերական ձեռնարկությունների միջև ռազմատնտեսական համագործակցության հետագա զարգացման փոխշահագրգռվածությունը: