ՀՀՇ. «Թող ժողովուրդը որոշի` Շարմազանովը սուտասա՞ն է, թե ոչ»
Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի հասցեին հերթական ստահոդ հայտարարությունն է տարածել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Արդ`
«Ազատություն» ռադիոկայանի` 09.04.2012թ. թողարկման ժամանակ Շարմազանովը նենգափոխել էր ՀՀՇ վարչության Արամ Մանուկյանի խոսքերը` նրա անունից հայտարարելով, թե իբր ՀՀ-ում «եթերային ազատություն է»: Մեջբերում ենք. «Ժողովրդավարական ազատությունները, որոնք որ այսօր կան` այդ երկու համաներումը, ժողովրդավարական ազատությունները, այդ եթերի ազատությունը, երբ որ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հեռուստատեսություններից մեկում ասում էր` «ես նմանատիպ եթերային ազատություն չեմ տեսել վերջին 12 տարում»։ Սա իրենք են ասում` ես չեմ ասում»,- 09.04.2012թ. ասել է Շարմազանովը:
Հաջորդ օրը, երբ Արամ Մանուկյանն ասուլիսի ժամանակ հերքեց Շարմազանովի հայտարարությունները, վերջինս շտապեց հաղորդագրություն տարածել` հերքելով ինքն իրեն: Շարմազանովը 10.04.2012թ. հաղորդագրության մեջ մեջբերել ՀՀՇ վարչության նախագահի` «Արմնյուզ» հեռուստաընկերության` մարտի 22-ի եթերում հայտարարությունները. «Այսպիսի ուղիղ եթեր ես «Արմենիա»-ով ունեցել եմ 12 տարի առաջ. սա ինձ համար լավ առիթ է»:
Արամ Մանուկյանի` հեգնանքով ասված խոսքերը Շարմազանովն ընդունել է որպես գովեստ: Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողներին: Թող այսքանից հետո ընթերցողը որոշի` Շարմազանովը սուտասան է, թե ոչ:
Շնորհակալություն հայտնում ՀՀԿ խոսնակին ՀՀՇ վարչության նախագահի հեռուստահարցազրույցը կայքերում տարածելու եւ այդպես նրա քարոզչությամբ զբաղվելու համար»:

ՀՀՇ լրատվական ծառայություն