Մեքսիկայում 7 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ապրիլի 11–ին Մեքսիկայի արևմուտքում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7 բալ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Միչոական նահագի Լասարո–Կարդենաս քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ ցնցումները զգացվել են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյոիմ, բայց զգալի վնաս քաղաքին չեն հասցրել։
Հիշեցնենք, որ Մեքսիկայի Ակապուլկո քաղաքից ոչ հեռու մարտի 20–ին 7,9 բալանոց երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել էր, 13–ը՝ վիրավորվել։ Այդ երկրաշարժը ամենաուժգինն էր վերջին ամիսներին Մեքսիկայում տեղի ունեցածներից։