Լրահոս

12.04.2012 00:45


Ադրբեջանի Միլի մեջլիսը կարող է քննարկել «Ղարաբաղի մասին» օրինագիծը

Ադրբեջանի Միլի մեջլիսը կարող է քննարկել «Ղարաբաղի մասին» օրինագիծը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու, ինչպես նաև անջատողականների մասնակցությունը տարբեր միջազգային միջոցառումներին կանխելու նպատակով անհրաժեշտ է օկուպացված տարածքների մասին օրենք ընդունել։

Պատգամավորի խոսքով՝ օրենքը պետք է  միջազգային կազմակերպություններին ստիպի հրաժարվել Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն տրամադրելուց։ Պատգամավորը բավարար չի համարում այն, որ Ադրբեջանը սահմանափակվում է բողոքի նոտաներով, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարւթյունը, որին նա անջատողականներ է անվանել, կապեր է հաստատում տարբեր երկրների, միջազգային կազմակերպությունների հետ և օտարերկրյա կազմակերպություններ է հրավիրում Ղարաբաղ։

Նոր օրենքով, եթե այն ընդունվի, միջազգային ֆինանսական և քաղաքական կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղի կառավարության ցանկացած կապ անօրինական կճանաչվի Ադրբեջանի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը