Աշխարհ

12.04.2012 11:09


Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման

Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման

Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ինքնաթիռներ ընդունել. ամբողջությամբ ավարտված են թռիչքուղու շինարարական աշխատանքները։ Այս փուլում արդեն վերապատրաստվում է օդանավակայանի անձնակազմը։

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամատար Մովսես Հակոբյանը մեկնաբանել է Ադրբեջանի սպառնալիքները՝ կործանել Ստեփանակերտ ուղևորվող ինքնաթիռները.

–Մեր օդանավակայանն անպայման գործարկվելու է, անվտանգության առումով որևէ խնդիր չկա։ Իհարկե, Ադրբեջանը կարող է ինքնաթիռ խփել նաև Երևանի տարածքում, բայց այսօր մեր հակաօդային պաշտպանությունն էլ Ադրբեջանի տարածքում օրվա ընթացքում 260 ինքնաթիռ է ուղեկցում։

Մովսես Հակոբյանը հայտարարել է նաև, որ ինքը առաջին թռիչքի ուղևորներից է լինելու։ ՊԲ հրամանատարը հիշեցրել է նաև, որ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Նա հավաստիացրել է, որ Ստեփանակերտի օդանավակայան ժամանող և մեկնող ինքնաթիռները թռչելու են բացառապես մեր տարածքով և չեն հատելու Ադրբեջանի օդային տարածքի սահմանը։

Մովսես Հակոբյանն ընդգծել է, որ եթե Ադրբեջաննը այնուամենայնիվ փորձի սադրանքի դիմել, ԼՂՀ հակաօդային պաշտպանության ուժերը հնարավորություն ունեն արձակված հրթիռը շարքից հանել։

Այս խորագրի վերջին նյութերը