Լրահոս

12.04.2012 11:19


Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

«Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը»  հրատարակում է  Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանագիտության թեմայով հոդվածներ և գրախոսություններ: Նախապատվությունը տրվելու է պատմության, քաղաքագիտության, մարդաբանության, սոցիոլոգիայի, գրականության և իրավունքի  ոլորտի հոդվածներին: Այլ գիտություններին առնչվող հոդվածները ևս կընդգրկվեն հանդեսում, եթե դրանք հիմնական առնչություն կունենան թեմայի հետ:

I.         Հոդվածների ներկայացման ձևը

  • «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսին» ներկայացվող հոդվածները պետք է վերաբերեն ցեղասպանագիտական թեմաներին:
  • «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսին» ներկայացվող հոդվածները պետք է յուրահատուկ ներդրում ունենան ցեղասպանագիտության ուսումնասիրության մեջ:
  • Հոդվածները պետք է ներկայացվեն անգլերենով և ճշգրտորեն համապատասխանեն «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» հոդվածների ներկայացման ձևաչափին և գրելաոճին:
  • Այն հոդվածները, որոնք նախկինում հրատարակված են եղել կամ միաժամանակ ներկայացված են այլ հրատարակչություններին, չեն կարող ընդգրկվել «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» թողարկումներում:
  • Հոդվածները ներկայացվում են համակարգչային շարվածքով` էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] էլեկտրոնային հասցեին:  
  • Հոդվածի նախընտրելի չափն է` 6000-7000 բառ, ներառյալ ծանոթագրությունները և հղումները:
  • Հոդվածը պետք է ունենա հիմնական եզրույթների և եզրահանգումների մասին շեղատառ համառոտագիր`շուրջ 100 բառ:
  • Լուսանկարները պետք է ներկայացվեն բարձր որակով և սև-սպիտակ գույնով:
  • Հոդվածի հետ անհրաժեշտ է ներկայացնել հեղինակի համառոտ ինքնակենսագրությունը, ինչպես նաև հեղինակի հետաքրքրությունների մասին հակիրճ տեղեկություն:
  • Նախքան ներկայացված նյութերի հրատարակության ընդունելը, բոլոր հոդվածները գրախոսվում են տվյալ ոլորտի առնվազն երկու փորձագետի կողմից
  • Խմբագիրն իրավասու է խմբագրել հոդվածը «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» խմբագրական մոտեցումներին համապատասխանեցնելու նպատակով, կամ մերժել ներկայացված հոդվածը, եթե այն չի համապատասխանում խմբագրության կողմից սահմանված գիտական հոդվածների հրատարակման չափանիշներին:
  • Գրքի և մամուլի գրախոսությունները  պետք է պարունակեն առավելագույնը 2000 բառ:

II.      Լեզուն, ուղղագրությունը և քերականությունը

  • Մեկից մինչև տասը թվերը գրել տառերով, իսկ մնացածները` թվերով:
  • Ամսաթվերը և տարեթվերը գրել հետևյալ կերպ. դեկտեմբեր 21, 1915, 1894-96, 1900-ականներ
  • Հապավումները պետք է վերծանվեն և թարգմանվեն անգլերեն
  • Եթե հապավումն ընդգրկված է հոդվածի մեջ և օգտագործված է առաջին անգամ,  անհրաժեշտ է փակագծերում տալ ամբողջ անվանումը [օրինակ, «Միություն և առաջադիմություն կուսակցություն» (ՄԱԿ)]:
  • Որևէ օտար բառ, որը հայտնի չէ լայն հասարակական շերտերին, անհրաժեշտ է շեղատառ գրել, ինչպես, օրինակ, եղեռն կամ վիլայեթ:
  • Հոդվածում օգտագործված աղբյուրների և գրականության հղումներում լատինական տառերից տարբեր աղբյուրների դեպքում հղումները կատարել լատինական այբուբենով` փակագծերում տալով թարգմանությունը և լեզուն:

III.    Հոդվածի ձևաչափը

  • Վերնագիրը գրել մեծատառերով և կենտրոնում
  • Բոլոր հոդվածները ներկայացվում են «Times New Roman» տառատեսակով, 12 տառաչափով (ներառյալ վերնագիրը և հղումները), միջտողային հեռավորությունը` 2:
  • Երկար մեջբերումները (ավելի քան չորս տող) ներկայացվում են տեքստում, առանձին հատվածով, 10 տառաչափով, առանց չակերտների:

IV.     Հղումներ

  • Հղումները պետք է համարակալվեն սկզբից մինչև վերջ:
  • Բոլոր գրքերի, ամսագրերի /հանդեսների վերնագրերը գրել շեղատառ, օրինակ, Դադրյան Վ., Հայոց ցեղասպանության պատմություն, Ազգային կոնֆլիկտը Բալկաններից Անատոլիա և Կովկաս, Օքսֆորդ, 1995, էջ 18:

V.      Հեղինակային իրավունք

  • Հրատարակված նյութերի հեղինակային իրավունքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսինն է:

Հետադարձ կապ

[email protected]

Հեռ.: (374 10) 39 09 81

Այս խորագրի վերջին նյութերը